Այսօր աշխատավորների շահերի պաշտպանությամբ շահագրգռված երկու հոսանք է նկատվում. Աշոտ Ոսկանյան

Վարչապետի Աստանայում աշխատանքի մասին ունեցած ելույթը լայն հասարակայնության գիտակցությանը հասցրեց ակնհայտ այն իրողությունը, որ հայաստանյան հասարակությունը անկախության տարիների ընթացքում այդպես էլ չի ձևավորել քաղաքական ուժեր, որոնց խնդիրը լիներ պայքարն աշխատավորների իրավունքների համար։ Ափսոս, իհարկե, որ օրվա իշխանությունը, լինելով արմատական ազատականության կողմնակից, հակված չէ նպաստելու հանրային դաշտի այդ բաղկացուցչի ձևավորմանը։ Բայց ակնհայտ է, որ թավշյա հեղափոխությունը դրա համար նախադրյալներ ստեղծել է՝ նույնիսկ իր ընտրախավի կամքին հակառակ, որն ի դեպ նորմալ է։ Այսօր աշխատավորների շահերի պաշտպանությամբ շահագրգռված երկու հոսանք է նկատվում ՝ ոմանք փորձում են ձևավորել սոցիալ-դեմոկրատական տիպի ինքնուրույն կուսակցություններ, մյուսները՝ գիտակցելով, որ վերջիներիս՝ պարլամենտ մտնելու շանսերը զրոյական են, ձգտում են հաստատվել իշխանական դաշինքի շրջանակներում՝ որպես նրա ձախակողմյան թևը (ֆրակցիա՞ն)։ Այս ջանքերին՝ պարադոքսալ ձևով, կարող է նպաստել նաև նորոգվող Հանրապետական կուսակցությունը, եթե նրա երիտասարդական թևը հավատարիմ մնա վերջին օրերին իրենց իսկ արված հայտարարություններին և իսկապես ստանձնի կառուցողական ընդդիմության գործառույթը։ Բայց դրա համար նրանք պետք է հրաժարվեն դեկլարատիվ նժդեհականությունից և ընդունեն, որ հայ ժողովուրդը համասեռ զանգված չէ, այլ տարբեր շահեր հետապնդող խմբերից կազմված դիֆերենցված հասարակություն։ Այս գործին իրենց լուման կարող էին բերել նաև ծառուկյանականները, եթե նրանց հաջողվեր գոնե մասամբ ձերբազատվել իրենց «ֆոլկլորային» պոպուլիզմից։ Անկախ նրանից, թե նշված ուժերից որոնք և ինչ համամասնությամբ կհայտնվեն խորհրդարանում, համարյա անվիճելի է, որ սոցիալական արդարության միտված քաղաքական ուժերի դաշինքը առաջիկա տարիներին խորհրդարանից դուրս է ձևավորվելու։ Սա ոչ ամենացանկալի, բայց ի վերջո ընդունելի տարբերակ է։ Խորհրդարանից դուրս է ձևավորվելու բնականաբար – եթե այն ընդհանրապես ձևավորվի – աշխատավորության շահերը պաշտպանող ամենահուսալի կառույցը՝ անկախ արհմիությունների համակարգը։ Սրանք են լինելու այն գործիքները, որոնց միջոցով հնարավոր կլինի հասնել նոր հասարակական դաշինքի հաստատմանը և ապահովել հայ հասարակության հետագա զարգացումը։ Եվ եկեք թողնենք, որ վարչապետը զբաղվի իր գործերով։ Քանզի՝ Ոչ ո՛ք չի տա՛ մեր փրկությունը Ո՛չ խենթ հերոսը, ոչ արքան, Մենք պետք է մեր ազատությունը Կռենք ձեռքով մեր սեփական։ Գրել է Աշոտ Ոսկանյան

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am