Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ես պատգամավորության թեկնածու եմ առաջադրվելու Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրական տարածքից։ Այս օրերին ինձ մշտապես հարցնում են՝ ինչո՞ւ հատկապես այդ ընտրական տարածքից։ Ինչո՞ւ, որովհետև քաղաքական գործիչը, իմ վստահ համոզմամբ, վստահություն պիտի ունենա մեր հանրապետության ցանկացած հատվածում, յուրաքանչյուր մարզում, քաղաքում և գյուղում և ոչ թե միայն այն փողոցներում, որտեղ ինքը տվյալ պահին ապրում է։ Ես կարծում եմ, որպես քաղաքական գործիչ, ով այս տարիների ընթացքում փորձել է թե՛ Հայաստանի խորհրդարանում և թե՛ միջազգային կառույցներում անել առավելագույնը՝ Հայաստանի և Հայաստանի հանրապետության քաղաքացու շահը պաշտպանելու համար, ես վաստակել եմ այդ իրավունքը վստահ լինելու, որ կարող եմ ակնկալել և խնդրել իմ հայրենակիցների վստահությունը հանրապետության ցանկացած բնակավայրում։ Եվ որովհետև իմ հայրենիքը ինձ համար ամբողջ Հայաստանն է և իմ յուրաքանչյուր հայրենակցի խնդիր իմ խնդիրն է։ Եվ ևս մեկ պատճառ, որ որոշել եմ առաջադրվել հատկապես այդ ընտրական տարածքից։ Իմ ծնողները Սյունիքից են, և իմ արմատները ինձ համար անչափ կարևոր ու սիրելի են։ Սիրելի հայրենակիցներ, որպես լրագրող և քաղաքական գործիչ, ես տեսել եմ թե ինչպես է տարիներ շարունակ կեղծվել ձեր քվեն, թե ինչպես են խորհրդարանում հայտնվել մարդիկ, ում դուք չեք ընտրել և ովքեր լինելով ներկայացված ձեր մարզերից, ոչ միայն ձեր որևէ խնդրով և հոգսով չեն զբաղվել, այլ տարիներ շարունակ հարստահարել են ձեզ՝ կառուցելով բացառապես իրենց ու իրենց ընտանիքի բարեկեցությունը։ Հիմա նոր Հայաստան է, որտեղ ձեր քվեով ձևավորվելու է օրինական իշխանություն, որի տերը լինելու եք դուք։ Չի՛ լինելու վարչական ռեսուրսի կիրառում և չի՛ լինելու ընտրակաշառք։ Լինելու է մեկ բան՝ ձեր ազնիվ ընտրությունը։ Ես պատրաստ եմ և ուզում եմ լինել ձեր ձայնը Հայաստանի խորհրդարանում։ Ես պատրաստ եմ և ես կարող եմ ձեր յուրաքանչյուր խնդիր և հոգս, յուրաքանչյուր արդար պահանջ բարձրացնել և փորձել դրանց արագ ու արդյունավետ լուծումները գտնել։ Ընտրելով ինձ, դուք զգալու եք, որ վերջապես ունեք ձեր պատգամավորը։ Իմ կուսակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», ներկայացնում է լուրջ տնտեսական ծրագիր, որը, հավատացեք ինձ, երկրում հիմք է դնելու տնտեսական լուրջ բարեփոխումների՝ ներգավելով օտարերկրյա հսկայածավալ ներդրումներ։ Դուք ամեն օր տեսնում եք, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանն արտերկրի իր գործընկերներ հետ միասին մեր տնտեսության տարբեր ոլորտներում հսկայական ներդրումներ անում՝ բացելով գործարաններ, ստեղծելով հարյուրավոր, հազարավոր աշխատատեղեր։ Ես վստահեցնում եմ ձեզ՝ մենք ունենք Սյունիքի և Վայոց ձորի մարզերի համար ներդրումային լուրջ փաթեթներ, որոնք լուծելու են այդ մարզերի ամենացավոտ խնդիրներից մեկը՝ արժանապատիվ աշխատանքի խնդիրը, որպեսզի ձեր հայրերն ու ամուսինները, ձեր որդիները չմտածեն արտագաղթի և դրսում փող աշխատելու մասին։ Առաջիկա օրերին ես տեղափոխվում եմ Սյունիք և հասանելի եմ լինելու ձեզանից յուրաքանչյուրի համար, ինչպես հասանելի եմ եղել միշտ, պատրաստ եմ լսել բոլորիդ խնդիրներն ու առաջարկները և ներկայացնելու եմ այն ծրագիրը, որը վստահաբար արժանանալու է ձեզանից յուրաքանչյուրի հավանությանը։ Ինձ մեկ բան է պետք՝ ձեր վստահությունը և մենք միասին մեր երկրում տեղի ունեցած այս լուսավոր հեղափոխությունը դարձնելու ենք այլևս անշրջելի՝ սկսելով հեղափոխության նոր փուլը՝ տնտեսական բարեփոխումների և ներդրումների փուլը»։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am