Բախումներ` քաղաքացիների և ոստիկանների միջև Թբիլիսիում

Թբիլիսիի կենտրոնում ի պաշտպանություն Զազա Սարալիձեի և Մալխազ Մաչալիկաշվիլիի կազմակերպված ակցիան սկսվել է ոստիկանների հետ բախումների ֆոնին, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: «Ազատությունը վրաններով պաշտպանենք» կոչվող ակցիան կազմակերպել են մի քանի հասարակական կազմակերպություննե` «Վրաստանի երիտասարդ իրավաբանների աոցիացիան», «Սահմանադրության 42-րդ հոդվածը», «Միջազգային թափանցիկություն – Վրաստան» եւ այլ: Ակցիայի կազմակերպիչներն այսպիսով ցանկանում էին իշխանություններին հիշեցնել խաղաղ հավաքների իրավունքին հետեւելու կարեւորությունը, որը երաշխավորված է Վրաստանի Սահմանադրությամբ: Քաշքշոցի ընթացքում վատթարացել է Զազա Սարալիձեի մոր՝ 75-ամյա Մարինա Բեգաձեի ինքնազգացողությունը եւ նրան հոսպիտալացրել են: Որոշ ժամանակ անց հիվանդանոց են տեղափոխել նաեւ իրեն՝ Սարալիձեին: