Երևանի կենդանաբանական այգու առյուծներին սպանված են գտել․ Ո՞վ և ինչու՞ է նման բան արել

Սոցիալական կայքերում տարածված լուսանկարները, որոնցում սպանված առյուծներ են երևում, հավանաբար առնչվում են 2017թ–ին քնեցված կենդանիների պատմության հետ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Երևանի կենդանաբանական այգու հանրային կապերի պատասխանատու Ռուբեն Աբրահամյանը։ Անժելիկա Ջավադյան անունով ֆեյսբուքյան օգտատերն այսօր սպանված առյուծների լուսանկարներ է հրապարակել` նշելով, որ դրանք կենդանաբանական այգու կենդանիներն են։

«Մեկ տարի առաջվա դեպքի հետ առնչվող լուսանկարներ են, ու չեմ հասկանում, թե ինչ նպատակով են հիմա հրապարակվել»,– Sputnik Արմենիային ասաց Աբրահամյանը։ 2017թ–ին Երևանի կենդանաբանական այգու 3 առյուծները, Աբրահամյանի խոսքով, էֆթանազիայի էին ենթարկվել, քանի որ նրանց մոտ առողջական անբուժելի խնդիրներ էին հայտնաբերվել։

«Դրանք այն առյուծներն էին, որ տարիներ շարունակ բնակվել էին փոքր վանդակներում։ Անընդհատ նստած վիճակից ծանր հիվանդություններ էին առաջացել։ Այգու երկու անասնաբույժները, ընդ որում` մեկն ազգությամբ ֆինն, 2016 թվականից պարբերաբար տեղեկացրել էին տնօրինությանը, որ բուժումները անարդյունք են և կենդանիներին տանջել պետք չէ, ճիշտն էֆթանազիան է»,– ասաց Աբրահամյանը։

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ այգու ղեկավարությունն անցյալ տարի առյուծների հարցով դիմել էր նաև արտասահմանյան, մասնավորապես` իրանցի ու եվրոպացի գործընկեր անասնաբույժների, որոնք ևս հաստատել էին, որ նման հիվանդությունների դեպքում կենդանիներին պահելն անմարդկային է։ «Այդ նամակները բոլորը կան, պատասխանները` նույնպես։ Բացի այդ, Եվրոպական կենդանաբանական այգիների ու ակվարիումների ասոցիացիայի կանոնակարգով ևս նախատեսված է, որ եթե կենդանին տանջանքներ ունի, և բուժումն արդյունք չի տալիս, նրան պետք է ազատել այդ տանջանքներից»,– ասաց Աբրահամյանը։ Այսօր Երևանի կենդանաբանական այգին 7 առյուծ ունի, որից 1-ը` արու, 6-ը` էգ։ 2017-18 թթ–ին Երևանի կենդանաբանական այգում առյուծների համար նոր 3000 և 4000 քառ. մետրանոց ազատավանդակներ կառուցվեցին, որոնք պաշտոնապես շահագործման հանձնվեցին 2018թ–ի մայիսին։  

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am