Որոշ մանրախնդիր մարդիկ այս չեղած առիթը փորձում են օգտագործել իրենց չարությունն ու նախանձը դուրս թափելու համար

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Հայաստանի Օլիմպիական կոմիտեի հայտարարությունը․ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․ «Այսօր news.am կայքում ակնհայտորեն ուղղորդված և իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե իբր հայ մարզիկներն իրենց վնասվածքները բուժում են սեփական միջոցներով: Նման ստահոդ տեղեկատվության նպատակը մեկն է՝ փորձել արատավորել այն մարդու և կառույցի բարի համբավն ու հեղինակությունը, որը շուրջ երկու տասնամյակ անձնական միջոցների հաշվին միլիոնավոր դոլարներ է ներդրել Հայաստանում ոչնչացման եզրին գտնվող սպորտի ոլորտի վերակենդանացման և զարգացման համար: Գագիկ Ծառուկյանն այս տարիների ընթացքում կառուցել ու վերականգնել է մի քանի տասնյակ մարզադպրոցներ, կառուցել է աշխարհում նմանը չունեցող օլիմպիական ավանը, հաղթանակով Հայաստան վերադարձած մարզիկների, մարզիչների համար սեփական միջոցներից սահմանել է ամսական հազարավոր դոլարների աշխատավարձեր: ՀԱՕԿ-ը օրենքով սահմանված կարգով պարզելու է,թե ովքեր են այս ակնհայտորեն ուղղորդված հրապարակման պատվիրատուները և հանրության առջև պատռելու է նրանց դիմակները: Պարզից էլ պարզ է, որ դրանք այնպիսի մարդիկ են, ովքեր իրենցից ոչինչ չեն ներկայացնում, պարզապես պատեհ պահն օգտագործելով հասցրել են թալանել երկիրը, սեփական գրպանները հաստացնելու հաշվին՝ երկիրը հասցրել են թշվառության ու ծայրաստիճան աղքատության, սեփական բիզնես շահերից բացի՝ ոչ մի անգամ չեն մտածել սեփական ազգի ու ժողովրդի բարեկեցության մասին: Իսկ հիմա էլ այն մարդու մասին, ով իր ամենօրյա աշխատանքով ու սեփական միջոցների հաշվին ամեն ինչ անում է բացարձակապես բոլոր ոլորտների զարգացման, տնտեսության վերականգնման, տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծման, մարդկանց համար բարեկեցիկ կյանք ապահովելու համար՝ փորձում են ցեխ շպրտել և իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածել: Նույն Արթուր Ալեքսանյանը Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներից յուրաքանչյուր ամիս 6000 դոլար աշխատավարձ է ստանում, իսկ ՀԱՕԿ-ը մշտապես հոգացել է, որպեսզի բացարձակապես բոլոր մարզիկների հետ կապված ցանկացած հարց անմիջապես լուծում ստանա: Արթուր Ալեքսանյանը վերջին մրցումներից նույնիսկ Հայաստան չի վերադարձել և միանգամից մեկնել է ԱՄՆ: Պատշաճ կերպով ՀԱՕԿ-ին խնդրի մասին տեղեկացնելու դեպքում՝ մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ Գագիկ Ծառուկյանը լուծում էր տալու այս խնդրին ևս: Պարզապես, որոշ մանրախնդիր մարդիկ այս չեղած առիթը փորձում են օգտագործել իրենց չարությունն ու նախանձը դուրս թափելու համար: Սակայն Գագիկ Ծառուկյանի անունը արատավորելու ցանկացած նմանատիպ էժանագին փորձ դատապարտված է լինելու անհաջողության, քանզի մենք ոչ միայն պարզելու ենք այս հրապարակման պատվիրատուներին, այլևս խիստ հետևողականորեն հանրությանն ենք ներկայացնելու նրանց բարոյազուրկ կերպարներն ու երկիրը թալանելու վերաբերյալ բոլոր փաստերն ու ապացույցները»:

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am