Էնքան ՀՀԿ-ականներ կային… տեսանք էլի, որ մեկ ժամում թռան

lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Պարոն Շարմազանով, ե՞րբ եք պատրաստվում հայտնվել ֆեյսբուքում։  Շուտով։ Օրը կգա բարին հետը։ Հասունացել է այն օրը, որ կարիք կա սոցիալական ցանցերում հասարակության հետ ավելի անմիջական ու ավելի օպերատիվ շփման համար։ Ասում են, որ դուք  գրեթե նույն հռետորաբանությունն եք ընտրել, ինչ Նիկոլ Փաշինյանն է ընտրել։ Նույն բառապաշարով փորձում եք պատասխանել նրա՞ն։ Նա ասում է սիրում եմ բոլորիդ, Դուք էլ նույն խոսքերն էիք ընտրել։ Երբ ես ասում էի՝ ձեր ցավը տանեմ, սիրում եմ բոլորիդ, Նիկոլ Փաշինյանը դեռ ֆեյսբուքում գրանցված չէր։ Իսկ առհասարակ, սերը քրիստոնեական ու համամարդկային է։ Թե Նիկոլ Փաշինյանի մանկության քաղաք Իջևանում, թե իմ մանկության քաղաք Ալավերդիում մարդիկ միշտ էլ իրար ասել են՝ ձեր ցավը տանեմ, սիրում եմ բոլորիդ, ձեր կյանքին մեռնեմ։ Շատ նորմալ է, որ վարչապետն էլ է օգտագործում, ես էլ եմ օգտագործում, դուք էլ օգտագործեք։ Հո հայհոյանք չենք տալիս, սիրում ենք, բարի ու լավ բառեր ենք ասում։ Ինչքան շատ այդպիսի բառեր ասենք, այնքան լավ։ Եթե մարդիկ իմ ու վարչապետի խոսքում որոշակի նմանություն են տեսել, դա էլ է լավ, որովհետև Աստված տա, գոնե բարի ու դրական էմոցիաների մեջ իշխանությունն ու ընդդիմությունը ունենան նույն բառապաշարը։ Վաղը տեղի կունենա ՀՀԿ խորհրդի ընդլայնված նիստը։ Սպասվո՞ւմ են անակնկալներ, թե ոչ։ Ես չեմ կարող ասել, հնարավոր է անակնկալներ լինեն, հնարավոր է՝ ոչ։ Կարող է ինձ համար լինի անակնկալ, ձեզ համար չլինի։ Չգիտեմ՝ քաղաքացիները ինչ են սպասում, որ իմանամ ինչ են սպասում, կասեմ։ Դե, օրինակ, Ձեր ռեյտինգային թեկնածուներից քանիսը կմնան ձեզ հետ, քանիսը՝ ոչ։  Ասեմ, իմանաք՝ ՀՀԿ-ն բոլոր տեղերում ռեյտինգային թեկնածուներ ունի։ Երևանում նույնպե՞ս։ Ասում են՝ Երևանում ռեյտինգային թեկնածուների խնդիր ունեք։ Բնականաբար, եթե համեմատում ենք նախորդ ընտրությունների հետ, ապա ՀՀԿ-ն այն ժամանակ նույն իրավիճակում էր, ինչ այսօր ՔՊ-ն։ Հիմա տեսնենք, մենք ունենք ռեյտինգային թեկնածուներ, որոնք պատրաստ են առաջադրվել, պարզապես մի փոքր բարդ է դառնում ընտրական գործընթացը մի պատճառով, որ ՀՀԿ-ն առաջին անգամ է 21-րդ դարում հանդես գալիս ընդդիմադիր դիրքերից։ Մենք միշտ մասնակցել ենք ընտրություններին առնվազն 40 տոկոս ստանալու ակնկալիքով։ Իսկ հիմա ինչքա՞ն ակնկալիք ունեք։ Ես կարծում եմ, որ եթե համապետական ցուցակը լինի ճիշտ, եթե ռեյտինգային ցուցակները լինեն ճիշտ, քննարկված, ընկալելի, այսինքն մարդիկ, որոնք ասոցացվում են ՀՀԿ-ի հետ, մարդիկ, որոնք ՀՀԿ-ական ասելով ընկալում են այդ մարդկանց, եթե այդ մարդիկ են լինելու, եթե ռեյտինգայինում էլ լինելու են մարդիկ, որոնք ոչ թե պաշտոնի համար են եկել ՀՀԿ, այլ մնացել են ՀՀԿ-ում, պաշտպանել են ու շարունակելու են պաշտպանել Աշոտի, Անդրանիկի ու Վազգենի սկսած գործը, շատ հեշտ է լինելու։ Այսինքն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի համապետական ցուցակով, ինչպիսի ռեյտինգային ցուցակներով հանդես կգանք, ինչպիսի թիմ կլինի և այլն։ Եթե լինի ճիշտ համապետական ու ճիշտ ռեյտինգային ցուցակ, նաև ճիշտ աշխատանքի դեպքում մենք ամենամեծ շանսերն ունենք երկրորդ ուժը լինելու համար։ Այսօր կա երկու բևեռ. Այն կողմում Նիկոլ Փաշինյանն է, այս կողմում Շարմազանովն ու Աշոտյանը, մեկ էլ Արփինե Հովհաննիսյանը։ Եթե սխալ ուղղությամբ գնանք, սխալ քարոզարշավ անենք, կարող է այլ արդյունք լինել, չեմ կարող ասել։ lragir.am

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am