Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը խանգարում են ուժի կիրառման մասին հայտարարությունները
Ռուսաստանը շարունակում է հետեւողական ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին ТВЦ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով, առայժմ պարծենալու բան չկա, բայց միակ ելքն այն է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը կարողանա բարենպաստ պայմաններ ստեղծել ե՛ւ Երեւանի, ե՛ւ Բաքվի համար: Նա ընդգծել է, որ կարգավորմանը մշտապես խանգարում են հակամարտության կողմերից մեկի անզիջում հայտարարությունները, ինչպես նաեւ ուժ կիրառելու պատրաստակամության մասին կողմերի հայտարարությունները:
