Հայաստանում իրատեսորեն ոչ է ասված կոռուպցիային: Նման կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
«Այսօր Հայաստանում փոփոխությունների կարևորագույն, առանցքային խնդիրը լուծված է: Բայց ինչպե՞ս կարելի է վերացնել կոռուպցիան: Կոռուպցիան վերացնելու, երկրում տնտեսության զարգացման, արդյունավետ կառավարման հաստատման համար Հայաստանում անհրաժեշտ է կատարել համակարգային փոփոխություններ: Մենք բերում ենք այդ համակարգային փոփոխությունները: Մենք ապահովելու ենք, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա ինքնավստահ երկիր»,- ասաց Քոքոբելյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության ամենամեծ կապիտալը Հայաստանի Հանրապետության գիտակ քաղաքացին է. «Մենք տաղանդների պակաս չունենք, մենք ի վիճակի քաղաքացիների կադրային սով չունենք: Հայաստանն այդ խնդիրը չունի»:
Ինչպես ասաց` «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների կողմից ստեղծված «Մենք» դաշինքը հավակնում է լինել իշխանությունների գլխավոր ընդդիմախոսը: «Մենք այն քաղաքական ուժն ենք հավակնում լինել, և վստահաբար արդեն այդպիսին կանք, որ կօժանդակի այն փոփոխություններին, որ այսօր կառավարությունը նախաձեռնել է»,- նշեց Քոքոբելյանը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդը նշեց նաև տնտեսությունը պետության ողնաշարն է, հետևաբար, եթե տնտեսությունը չի զարգանում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքը չի կարող լավանալ: «Այսօր ամբողջ աշխարհում ցանկացած զարգացած երկիր փորձում է իր երկիրը դարձնել հարմարավետ և երջանիկ ապրելու երկիր: Մենք Հայաստանի Հանրապետությունը դարձնելու ենք այնպիսի երկիր, որտեղ ապրելը հարմարավետ կլինի, այլ ոչ թե Հայաստանը կլինի էժան բիզնես ունենալու երկիր»,- նշեց Խաչատուր Քոքոբելյանը:
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը