Գորիսի քաղաքապետն էլ է ուզում լքել ՀՀԿ-ն

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը նախատեսում է դուրս գալ ՀՀԿ-ից, սակայն այլ կուսակցության չի պատրաստվում անդամակցել: «Որպես ՀՀ քաղաքացի, բնականաբար, մասնակցելու եմ ԱԺ արտահերթ ընտրություններին, բայց թեկնածությունս չեմ առաջադրելու»,- նշեց Առուշանյանը լրագրողների հետ զրույցում: Նա խոստացավ կուսակցությունից դուրս գալու դեպքում տեղեկացնել: