Գորիսի քաղաքապետը հարցաքննվելու և «գողականի» դաջվածքներից ազատվելու մասին

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հրավիրվել է ոստիկանություն եւ հարցաքննվել։ Այս մասին այսօր «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասաց քաղաքապետը՝ անդրադառնալով տարածված տեղեկություններին, որ քաղաքապետը հարվածներ է հասցրել ավագանու անդամին։
Հարցին՝ իր դեմ ո՞վ է ցուցմունք տվել, քաղաքապետը նշեց․ «Ես նման ինֆորմացիա չունեմ»։
«Հրապարակ»-ի հարցին՝ ի վերջո ազատվե՞ց իր մարմնի «գողականի» դաջվածքներից, պատասախանեց, որ դա նեղանձնական հարց է եւ նշեց՝ չի ազատվել եւ չի էլ ազատվելու այդ դաջվածնքներից։
Հիշեցնենք, որ, ըստ մամուլի, Առուշանյանը ժամանակին ցանկություն է հայտնել դառնալ «օրենքով գող», սակայն այդ ճանապարհին թույլ է տվել սխալներ եւ նրան «արտաքսել» են Երեւանից