Սա այն դեպքն է, երբ ՀԱՊԿ-ի անդամ երկրները ճիշտ են, իսկ Նիկոլը՝ սխալ

Ինչպես և սպասվում էր, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցիչ ունենալու հարցը չստացվեց լուծել: Թեկնածուի հարցը առաջացրել է տարակարծություն անդամ երկրների ղեկավարների միջև և հարցը մնացել է բաց: Ակնհայտ է, որ այս հարցում չկա կոնսենսուս: Ավելի ճիշտ կա՝ կոնսենսուս-1, այսինքն՝ միայն Հայաստանն է կողմ, որպեսզի մինչև 2020 թվականը Խաչատուրովի փոխարեն կրկին լինի հայաստանյան ներկայացուցիչ: Ռուսաստանը դիվանագիտական լռություն է պահպանում և առայժմ պաշտոնապես չի արտահայտվում այդ մասով, բայց տարբեր խողովակներով ամեն կերպ հասկացրել է, որ բացասական է գնահատում ներքաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակով ՀԱՊԿ-ի միջազգային իմիջին հարվածելու փաշինյանական քայլը: Մյուս երկրները և հատկապես Ղազախստանը բացահայտորեն դեմ են արտահատվում ՀՀ ներկայացուցչին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտանում պահպանելուն: Սա այն դեպքն է, երբ ՀԱՊԿ-ի անդամ երկրները ճիշտ են, իսկ Նիկոլը՝ սխալ: Չէր կարելի քայլ անել ու նույնիսկ այդ քայլից հետո չմտածել հետևանքների մասին: Մեր անվտանգության համակարգի համար կարևոր նշանակություն ունեցող ՀԱՊԿ-ում հիմա մենք հայտնվել ենք օտարի կարգավիճակում: Ու որևէ ձևով չի կարելի չարախնդալ ու ձեռքերը շփել Նիկոլ Փաշինյանի տապալմանը հետևելով, քանզի տվյալ դեպքում տապալվում է Հայաստանը: Ճիշտ է, Աստանայում որոշել են հարցին անդրադառնալ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովում, բայց ակնհայտ է, որ հազիվ թե բան փոխվի: Ըստ ամենայնի՝ կրկին կոնսենսուս չի լինի ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմնա ներկայիս պաշտոնակատարը, որը ՌԴ ներկայացուցիչն է: Մեր կառավարությունում հուսով ենք՝ հասկացել են, որ միջազգային ասպարեզում ոչ թե «դուխով» են հարաբերություններ հաստատում և խնդիրներ լուծում, այլ ԽԵԼՔՈՎ: «Գըմփ-գըմփ-հո՛ւ»-ով դրսում չես զարմացնի: 7or.am Կորյուն Մանուկյան

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am