«Կենացները դարձան իմաստազուրկ...». Պավլիկ Մանուկյանի գրառումը

«Սասնա ծռեր»-ի անդամ Պավել Մանուկյանը ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել իր ծննդյան տոնի կապակցությամբ ստացած բարեմաղթանքների համար՝ գրելով. «Սիրելի բարեկամներ, անչափ շնորհակալ եմ ծննդյանս տարեդարձը` 55-ամյակս շնորհավորելու համար: Շնորհավորանքները չեն դադարում մինչ օրս: Բարեմաղթանքները, արժևորումները մեկը մյուսից հուզիչ էին, մեկը մյուսից գեղեցիկ: 55-ամյակս դիմավորեցի Արցախում` Խաչեն գետի ափին, իմ փոքրիկ բլբլված հյուղակում, իմ շատ սիրելի ընկերների հետ` Ներսես Օհանջանյանի, տանկիստ Մհերի, Առաջաձորցի Գագոյի, Շեխերցի Վլադիկի, Ազողցի Վարդանի...կնոջս ծնողների, որոնք մեր բացակայության ընթացքում ոչ մի րոպե չէին բացակայել իմ այդ անչափ սիրելի վայրից և խնամել էին իմ փոքրիկ այգին, որքան կարողացել էին: Զույգ մանգաղներս պատիցս կախվեցին, բայց հնձելիք չունեմ: Ազգիս ու հայրենիքիս առաջ պարտքիցս դեռ ոչինչ մարած չունեմ: Ու մեկ էլ տեղեկանում եմ՝ մեր չորս անգին զինվորների անտեղի նահատակության մասին: Կենացները դարձան իմաստազուրկ: Տղերքի կենացը խմելուց զատ, նրանց համար ուրիշ բան արած չունենք: Խավարի մեջ դուրս եկա այգիս, Աչքերս կուլ գնացին կոպերիս տակ Ու հրե արցունքները դեմքս թացեցին Սիրտս մորմոքած զինվորի ծնողի համար ... Ծառերս խավարի մեջ ինձանից խռովեցին Մեր տան դալար չափարից Չորսը պահապան հրեշտակներ գնացին»: Հիշեցնեք, որ նոյեմբերի 7-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի ծննդյան 55-րդ տարեդարձն էր: Պ. Մանուկյանը ծնվել է 1964-ին` Բուժական գյուղում, ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1990-1991-ին անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով ձերբակալվել և պահվել է Շուշիի բանտում, սակայն հիվանդության պատճառով ազատ է արձակվել։ Ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։ 1988-1994-ին Պավլիկ Մանուկյանը մասնակցել է Բերդաձորի ենթաշրջանի, Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի ազատագրմանը, «Մարդասիրական միջանցք», Քարվաճառ, Մարտակերտի Ասկերանի, և այլ շրջանների ազատագրական մարտերին։ Դասակի կազմում կռվել է ադրբեջանական «Դ խումբ» կոչված դիվերսիոն զորամիավորման դեմ, որի կազմում էր նաև ծայրահեղական Շամիլ Բասաևի հրամանատարությամբ գործող չեչենական գումարտակը։ 1993-1996-ին Պավլիկ Մանուկյանը եղել է Պաշտպանության բանակի հետախուզական գումարտակի հրամանատար, 1996-1999-ին և 2000-2002-ին՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար թիկունքի գծով։ 1999-2000-ին Արմավիրի ուսումնական բրիգադի փոխհրամանատարն էր, 2000-2001-ին Ստեփանակերտի զորացրվել է պահեստազոր։ Պավլիկ Մանուկյանն իր ստացած բոլոր մարտական մեդալներից հրաժարվել է՝ ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության դեմ բողոքի, որոնց լեգիտիմությունը նա չէր ընդունում:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am