Թուրքիայում կանայք կծառայեն
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ու Գլխավոր շտաբը մշակում են բարեփոխումների փաթեթ, որի համաձայն՝ կանայք կարող են կամավոր հիմունքով ծառայել երկրի զինված ուժերում որպես զինվոր՝ գրում է Vatan թերթը։ Ծառայության ժամանակ կին զինծառայողները կանցնեն ուսուցում հիմնական զինվորական մասնագիտություններով։ Նշենք, որ ներկայում կամավոր հիմունքով կանայք կարող են բանակում ծառայել Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Լիտվայում և Հունաստանում։ Նորվեգիան 2015 թվականին ընդունել է օրենք, համաձայն որի՝ կանայք կարող են զորակոչվել զինվորական ծառայության։ Իսրայելում կանայք զորակոչվում են զինվորական ծառայության երկու տարի ժամկետով։
