«Հայրս սպանություն չի կատարել, կյանք չի խլել». ցմահ դատապարտյալի որդու դիմում-նամակը՝ վարչապետին

«Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի որդին՝ Նորայր Գրիգորյանը դիմում-նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին. Ստեփան Գրիգորյան ու նրա ընտանիքի անդամները այս տարվա հունիսի 11-ին դիմել էին՝ երկրի ղեկավարներին՝ ներման խնդրագրով, սակայն դեռ ոչ մի պատասխան չկա։ Ըստ Նորայրի՝ նրանք մտածում էին որ համաներմանը զուգահեռ նաեւ ներումների հարցը կլուծվի, սակայն ապարդյուն։ Ստեփան Գրիգորյանի հարցը պարբերաբար բարձրաձայնում են լրատվամիջոցները, հասարական-քաղաքական գործիչները։ «Խնդիրը բարձրացվեց նաև ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից, սակայն էլի անօգուտ։ Մինչ օրս մեզ հայտնի չէ, թե ինչ վերաբերմունքի արժանացավ հորս՝ Ստեփան Գրիգորյանի ներման խնդրագիրը։ Նա դատապարտվել է ոչ օրինաչափ, անարդար վճռի հիմքով և 24 տարի կրում է իր պատիժը»,-իր նամակում նշում է Նորայրը՝ չցանկանալով անդրադառնալ վճռի օրինականությանն ու անկողմնակալությանը: «Հայրս սպանություն չի կատարել, կյանք չի խլել»,-գրում է Նորայրն ու Նիկոլ Փաշինյանից խնդրում լուծում տալ այս անորոշությանը։ Նորայրը, ընկերներն ու հարազատ-մտերիմները Նիկոլ Փաշինյանի հետ պայքարել են նոր ու օրինական Հայաստանի համար, որպեսզի մի լույս էլ բացվի Գրիգորյանի ընտանիքում։ Վերջինիս հարազատները Փաշինյանին հայտնելով իրենց վստահությունը՝ կրկին ու կրկին համբերատար սպասում են։ Նրանք վարչապետի պաշտոնակատարից հարցի դրական լուծման ակնկալիք ունեն։ Ի դեպ, հիշեցնենք, որ օրեր առաջ 24 տարի անազատության մեջ գտնվող Ստեփան Գրիգորյանը բաց նամակով դիմել էր վարչապետի պաշտոնակատարին՝ լավատեսությամբ, որ դեկտեմբերի 9-ին կկատարի իր քաղաքացիական պարտքը։ Ստեփան Գրիգորյանը առավել քան համոզված էր՝ «վերջին անգամ է կալանավայրից դիմում երկրի իշխանություններին»:

դիտվել է 709 անգամ
Լրահոս
Իսրայելը վերսկսել է ավիահարվածները Թեհրանին Մերաբ Դվալիշվիլին կասկածի տակ է դրել Արման Ծառուկյանի հաղթանակը RAF 6 մրցաշարում Վանդալիզմ Իսրայելում. Հայֆայում պոկել են Հայոց ցեղասպանության հրապարակի ցուցանակը Լարսը փակ է բեռնատարների համար Իսրայելի բանակը հայտարարել է Իրանում շուրջ 600 օբյեկտ թիրախավորելու մասին Դուբայի օդանավակայանները կվերսկսեն սահմանափակ գործունեությունը ՀՀ-ում քահանա լինելը նշանակում է պատրաստ լինել հայտնվել կառավարության ճնշումների տակ. Տեր Ներսես Պուտինը վերջին շանսն է տվել Թրամփին (video) 1 մլն 200 հազար հայ վերադառնալու է Ադրբեջան․․․ չփորձե՛ք կեղծել․ Ժասմինա Ղևոնդյան (video) Նիկոլն ուղիղ ասել է՝ Տիգրանաշենը հանձնելու է․ Իշխան Սաղաթելյան (video) Ինքը որպես վարչապետ չկա․ Ապարանի բնակիչ (video) Իրանը չի՛ հանդուրժի «Զանգեզուրի միջանցք» ասվածը․․․ ի՞նչ է զգուշացնում ՀՀ-ում՝ Իրանի դեսպանը (video) «Հայաստանում կտրուկ գործողություններ են լինելու, դեռ սպասեք»․ Հայկ Այվազյան (video) «Մեղավոր ենք, որ վախտին ընտրեցինք նման ոչնչության ու բերեց հասցրեց էս օրվան»․ Հարցում (video) Ինչու՞ Աննա Հակոբյանը փախավ Նիկոլից․ Հայկ Նահապետյան (video) Եթե Իրանում սկսվի քաոս, Հայաստանում խայտառակ վիճակ է տիրելու․ Իշխան Սաղաթելյան (video) «Իրանն Ալիևին զգուշացրել է՝ պաշտոնից կհեռացվի՛, եթե…»․ Հայկ Այվազյան (video) «Նիկո՛լ, էդ կուկուռուզն ու պեռաշկին խժռելուց առաջ, լա՛վ հիշիր»․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանի տարբեր նահանգներում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով տասնյակ քաղաքացիներ են զոհվել Ֆրանսիան հայտարարել է, որ Իրանի դեմ հարձակումները պետք է նախապես քննարկվեին ՄԱԿ-ում Հլը էս խայտառակ փոսերը նայեք․․․ Գագիկ Շամշյան (video) Գերմանիան ակտիվորեն չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին. Վադեֆուլ «Նիկո՛լ, ինչքան ընտրակաշառք ուզում ես տուր, մեկ է գնալու ես, չի ստացվելու». Արա Վարդանյան (video) Թուրքիան հերքել է Ինջիրլիքի ռազմաբազայի վրա հարձակման մասին լուրերը ԻՀՊԿ-ն քրդերին նախազգուշացրել է չմիջամտել հակամարտությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am