Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի ունեցվածքը

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանը նոյեմբերի 8–ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա շարժական եւ անշարժ գույք չի հայտարարագրել: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1 մլն ՀՀ դրամ: 2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 929 768 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է աշխատավարձերից: Նշենք, որ ըստ կենսագրական տվյալների՝ Վ. Պապիկյանը պետական համակարգում աշխատելու մեկնարկը տվել է դեռ 2002 թվականից: Այդ ժամանակ նա աշխատել է կադաստրի պետական կոմիտեի «Հայպետհողշին նախագծային ինստիտուտ» ՊՈԱԿ–ում՝ որպես մասնագետ: Իսկ 2005 թ. նա, որպես մասնագետ, աշխատել է Երեւանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՊՓԲԸ–ում: 2006–2011 թթ. աշխատել է որպես քաղաքաշինության նախարարության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության տնտեսական բաժնի գլխավոր մասնագետ, բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, Քաղաքաշինական պետական տեսչության նորմատիվատեխնիկական եւ քաղաքաշինական փաստաթղթերի վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ, Գործերի կառավարման վարչության առաջատար մասնագետ, Ճարտարապետության բաժնի առաջին կարգի մասնագետ: Իսկ 2012–2017 թթ. զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության գնումների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը: 2017–2018 թթ. աշխատել է որպես ֆինանսների նախարարության փորձագետ: 2018 թ. եղել է վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ: Նույն տարվա հուլիսին նշանակվել է վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ՝ փոխարինելով աշխատանքից ազատված Գեւորգ Աճեմյանին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 303 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am