Հին Հայաստանի հետ համեմատած իրավիճակը դեպի վատն է փոխվել. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի FIP.am կայքը հրապարակել էր իր լրագրող Ռաֆայել Աֆրիկյանի և Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրությունը, որում տնօրենը խոստանում էր Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մարդ բերել։ Այս դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, ինչը, ըստ ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի, իրենց համար շոկային անակնկալ էր։ «Մեզ համար անակնկալ էր, որովհետև երբ Ռաֆայելին հրավիրեցին քննչական կոմիտե, մեր մոտ վստահություն կար, որ կանչում են, որպեսզի պարզեն հանգամանքները՝ կապված վարչական ռեսուրսի չարաշահման հետ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը։
Նա նշեց, որ քննչական կոմիտեն պետք է գործը հարուցած լիներ 149.1 հոդվածով, այնինչ, պարզվել է, որ գործը հարուցված է 146 հոդվածով (նամակագրության գաղտնիության խախտումը)։ «Թեև Ռաֆայել Աֆրիկյանն այդ գործով չունի կարգավիճակ, այսինքն, նրա կարգավիճակը վկա է, բայց արդեն փաստացի գործը հարուցված է մեր դեմ։ Դա շոկային անակնկալ էր և կարծում եմ, որ քրեական իրավունքի ամենապարզ հիմունքներն իմացող մարդու համար ակնհայտ է, որ այդտեղ հանցակազմ չկա», - ասաց Իոաննիսյանը։ Նա որպես օրինակ նշեց նախորդ տարվա ընտրությունների ժամանակ իրականացված նմանատիպ մեկ դեպք, երբ կայքը ձայնագրել, ապա հրապարակել էր դպրոցների տնօրենների հետ խոսակցությունը։ «Ուզում եմ օրինակ բերել նախորդ տարի արված 114 տնօրենների ձայնագրությունները, որ լրիվ նույն կերպ էր իրականացվել, դարձյալ հրապարակվեց և այն ժամանակ խոսք անգամ չգնաց նման հոդվածով գործ հարուցելու մասին։ Այս պարագայում դա բավականին մտահոգիչ է։ Ես  հուսով եմ, որ դա պաշտոնական Երևանի հետ կապ չունի, որ դա տեղում կամ կոմպետենտության խնդիր ունեցող քննիչների, կամ որոշ մարդկանց գործն է, ովքեր ուզում են «ծառայություն» մատուցել տեղական հեղինակություններին», - նշեց նա։ Իոաննիսյանն ասաց, որ այս պահին փորձում են հասկանալ իրողությունը, տեսնեն, թե այս կապակցությամբ ինչ կասի քննչական կոմիտեն, ըստ այդմ էլ, կորոշեն հետագա անելիքները։ «Բնականաբար, հետամուտ ենք լինելու, որ ոչ միայն գործը փակվի, այլ նաև գործ հարուցվի 149.1 հոդվածով։ Սա մի կողմից։ Մյուս կողմից էլ, ուղղակի ուզում եմ ասել, որ նույն Հրազդանի ընտրությունների մասով ունեինք դեպք, երբ տեղամասում մեր դիտորդներին այն աստիճանի էին սպառնացել, վախեցրել և խոչընդոտել գործունեությունը, որ վախենում էին տեղամաս վերադառնալ նույնիսկ այն պարագայում, երբ տեղամաս եկան լրագրողներ, տեղամասային հանձնաժողովի նախագահը։ Այս դեպքով առ այսօր, խախտելով բոլոր ժամկետները, որոնք սահմանված են օրենքով, չկա քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշում։ Կոնկրետ Հրազդանի ընտրությունների հետ կապված իրավապահ մարմինների գործունեությունն ուղղակի, կուզենայի ասել, որ չի փոխվել հին Հայաստանի հետ համեմատած, բայց այս անգամ դա չեմ կարող ասել, որովհետև դեպի վատն է փոխվել», - եզրափակեց Դանիել Իոաննիսյանը։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am