Ռեյտինգայինների «սուրբ» տեղը դատարկ մնաց

«Փաստ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ձախողումն ու գործող Ընտրական օրենսգրքով ընտրությունների անցկացման փաստը որոշակի շրջանակներում ստեղծել էր մտայնություն, թե ՀՀԿ–ն շանս է ստանում այդպիսով հասնել ռեւանշի: Այս մտայնությունը, սակայն, ճիշտ էր միայն այն մասով, որ ՀՀԿ–ն իսկապես ռեյտինգային ընտրակարգի հետ որոշակի հույսեր կապում է: Մեծ հաշվով, սակայն, այդ մտայնությունն ունի մեթոդաբանական սխալ՝ ՀՀԿ–ի հույսերը կապված են ոչ թե ռեւանշի, այլ որեւէ կերպ խորհրդարանում հայտնվելու, սեփական կենսունակությունը ինչ–որ կերպ վերագտնելու հետ: ՀՀԿ–ի՝ ռեյտինգային համակարգից ունեցած այս մինիմալ ակնկալիքներն, իրականում, ոչ թե հուսահատության, այլ չոր հաշվարկի վրա էին կառուցված: Թեեւ ընտրություններն անցնելու են ռեյտինգային համակարգով, բայց փոխվել է քաղաքական կոնտեքստը, իրավիճակը՝ ռեյտինգայինով ահռելի ձայներ հավաքած թեկնածուներն այլեւս գործուն եւ ուղղակի մասնակցություն չեն ունենալու ընտրությունների ընթացքում, առավել եւս՝ ՀՀԿ–ի կազմով: ՀՀԿ–ի այս մոտեցման ապացույցը դարձան վերջին օրերին հնչող հայտարարությունները ընտրություններին չմասնակցելու մասին, որոնց հեղինակները հենց ռեյտինգայինով պատկառելի ձայներ ստացած անձինք էին: Այն, որ ռեյտինգայինի առաջամարտիկներից շատերը առնվազն չէին առաջադրվելու ՀՀԿ ցուցակով, պարզ էր դեռ մի քանի ամիս առաջ եւ, ըստ էության, ունի շատ հասկանալի բացատրություն՝ նրանցից շատերը խոշոր սեփականատերեր են ու, բնականաբար, չեն ցանկանում հայտնվել ընդդիմության ճամբարում: Հասկանալի է նաեւ այդ մարդկանց ընդհանրապես չմասնակցության մոտիվացիան: Քաղաքական իրավիճակի փոփոխությունը զրկում է նրանց մասնակցության որեւէ մոտիվացիայից: Շատերը մեծ հաճույքով պատրաստվում են լքել քաղաքական ասպարեզը ու զբաղվել բացառապես բիզնեսով: Առաջին հայացքից, սակայն, տրամաբանական ու հասկանալի այս գործընթացն ունի որոշակի խութեր: Բանն այն է, որ այս մարդիկ տարիներ շարունակ լինելով մեծամասնական ընտրակարգով կամ ռեյտինգայինով ընտրված պատգամավորներ՝ ունեցել են ահռելի ազդեցություն հատկապես տեղերում: Տարիներ շարունակ այդ ազդեցությունը դարձել է տեղերում բազմաթիվ մարդկանց քաղաքական ընտրության հիմք: Իսկ այսօր, դուրս գալով քաղաքականությունից կամ ուղղակի չառաջադրվելով, փաստացի, տարիների կուտակված կապիտալը զրոյացվում է: Անշուշտ «քաղաքականությամբ զբաղվել» արտահայտությունը բավական ճոխ կարող է հնչել այդ մարդկանցից շատերի դեպքում: Ավելի շուտ նրանք զբաղեցրել են որոշակի տեղեր քաղաքական ինստիտուտներում: Բայց վերջիններիս ունեցած ազդեցությունն, ի տարբերություն, քաղաքական գործունեության ֆեյք չի եղել: Ավելին, եթե պարզագույն մեխանիզմներով վերարտադրվելուց ու պառլամենտում սեփական տեղն ապահովագրելուց զատ դրվեր այլ նպատակ, ապա նույն այդ մարդիկ կկարողանային կապիտալիզացնել այդ ազդեցությունը ֆեոդալականից ավելի քաղաքականի, ավելի քաղաքակրթական բովանդակության: Եթե այդ կապիտալիզացիան տեղի ունենար, ունեցած ազդեցությունը վերածվեր տեղերում թիմերի, ծրագրերի առկայության, նույն այդ մարդիկ մի կողմից կկարողանային հեռանալ քաղաքականությունից, մյուս կողմից այդ ազդեցությունը փոխանցել նրանց, ովքեր իսկապես պատրաստ են զբաղվել քաղաքականությամբ: Տեղերում ունեցած ահռելի ազդեցության գործոնն, ըստ այդմ, չի տրանսֆորմացվել, չի ստեղծել սերնդափոխության խողովակներ, պատրաստ չի եղել ֆորսմաժորային իրավիճակներում ունենալ պահեստային տարբերակներ: Արդյունքում այժմ ունենք այն, ինչ ունենք՝ այդ ազդեցության պոտենցիալը իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված վերածվում է ամայի դաշտի, այնինչ կարող էր տրանսֆորմացվել ու դառնալ քաղաքական կապիտալ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am