Արտակարգ դեպք Երևանում

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, SHAMSHYAN.com է դիմել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի 30 շենքի բնակիչ Մայիս Գալստյանը, ով հայտնել է, որ արդեն տևական ժամանակ է՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները անգործության են մատնվել և ոչ մի պատասխան չեն տալիս իր դիմումին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մ. Գալստյանն ասում էր. «Սեպտեմբերի 10-ին, գիշերը ժամը 03:00-ի սահմաններում մեր շենքի բակում ինձ պատկանող ավտոտնակում անհայտ անձը կամ անձինք դիտավորությամբ հրկիզել են ավտոտնակը և այնտեղ կայանված ինձ պատկանող Opel մակնիշի 35 RՍ 789 համարանիշի ավտոմեքենան: Այն կայանված է եղել թիվ Ն-390 ավտոտնակում: Զարմանում նմ, որ մինչև առ այսօր Մաշտոցի ոստիկանությունը ոչ մի պատասխան չի տալիս: Գնում եմ ոստիկանություն, հարցնում եմ, հետաքրքրվում եմ, ամեն անգամ պատասխանում են նույն «քոփի փեյսթ» արած 2 բառը՝ «Ո՞ւմ ես կասկածում», մինչդեռ մոտակայքում կան մի քանի տեսախցիկներ , նրանց հուշում եմ, որ կարող էին այդ տեսախցիկների միջոցով գտնել կատարողին կամ կատարողներին, սակայն դրան էլ դրական չեն պատասխանում: Ճիշտն ասած՝ արդեն կասկածում եմ, որ կբացահայտվի ու հիմա միակ հույսս Մաշտոցի ոստիկանների վերադասերն են: Կրել եմ մի քանի միլիոնի վնաս, չգիտեմ էլ ով է փոխհատուցելու: Գոնե հանցագործին բռնեն, իմանամ իմ հետագա անելիքը: Եթե տեսախցիկների այս դարում Մաշտոցի ոստիկանները չեն կարողանում հանցագործությունը բացահայտեն, էլ ոնց հավատանք, որ մենք անվտանգ ենք: Հույս ունեմ, որ գոնե հրապարակումից հետո սայլը տեղից կշարժվի ու կատարողին բռնելուց հետո կկարողանամ կրած վնասի փոխհատուցումը ստանալ, իսկ ավտոտնակում ոչ միայն ավտոմեքենան է վնասվել, այլև պահած գումար, համակարգիչներ կենցաղային իրեր և այդ ամենը վերածվել է մոխրակույտի»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am