Բաքուն պետք է դուրս գա իր պատմական կաղապարից

Արցախա-ադրբեջանական շփման գծի կամ Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջան պետական սահմանի ուղղություններով Բաքվի թափանցման գործողությունների եւ կրակոցների համեմատական մեղմացումը առաջին հայացքից կարող է կապվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ եղած խոսակցության եւ ապա հայտարարված պայմանավորվածության ու դրան հետեւած գործնական կապին` հրադադարի խախտման դեպքերը կանխարգելելու առումով: Այս գործընթացներին առընթեր Բաքուն գերիների փոխանակման առաջարկին տվեց հրապարակային բնույթ` խաղաղասիրական նախաձեռնություն իրականացնելու իմիտացիա ստեղծելով: Ռազմական հարթության վրա շարունակվող մշտադիտարկումները ունեն նաեւ քաղաքական բաժին` այնտեղ նկատելու համար հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ կապեր հաստատելու ցանկությունների բարձրաձայնումով: Դժվար պիտի լիներ այդ բոլորին զուտ հասարակական բնութագիր տալ` ասելու համար, որ նրանք քաղաքական նպատակ չունեն եւ որեւե ձեւով այս կամ այն պետության քաղաքականության պարունակում չեն  դիտարկվում: Զոյա Թադեւոսյանի արցախյան տարածքներ հանձնելու հայտարարությունից անցնելով պաշտոնաթող դեսպան Միլսի «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւի բարձրաձայնմանը, հասնելու համար ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման փոխկապակցության տեսակետի փոխանցմանը` երեւույթները հասարակական ընդհանուր մթնոլորտ ստեղծելու միտումների նախադրյալներ են պարզում: Հետեւաբար, պատահական չեն ներհասարակական համարձակ ցանկություն-առաջադրանքների հրապարակումները այս կամ այն քաղաքացիական գործչի, ֆեյսբուքի օգտատիրոջ կողմից: Հակամարտությունների ապառազմականացման կոչը հնչեց նաեւ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Հայտարարությունը օրինաչափ է այն առումով, որ հայկական կողմը, հետեւողականորեն դատապարտելով ադրբեջանական հարձակողապաշտությունը, միացել է միջազգային հանրության ընդգծած առաջադրանքին` բացառելու համար ուժի կիրառումը եւ ընդգծելով հարցի խաղաղ կարգավորումը: Վարչապետ Փաշինյանի մոտեցումը` չսեփականաշնորհելու հարցի լուծումը, այլ պայմանավորելու` համաժողովրդային հանրաքվեներով, ակնարկ էր վերապահել ուղղակի-անուղղակի, որ հարցի երկկողմանի լուծման համար նաեւ Ադրբեջանի ժողովուրդը պետք է կամարտահայտվի: Չսեփականաշնորհելով հարցի կարգավորման լուծումը` անուղղակի կոչ  է նաեւ պաշտոնական Բաքվին` չսեփականաշնորհելու լուծման տարբերակի միակողմանի ընդունումը: Իսկ եթե ժողովուրդներին է վերապահվում լուծման տարբերակի շուրջ համաձայնելը, ապա ուրեմն նոր գործընթաց է սկսվում հասարակությունում անհանդուրժողականության վերացման նպատակով: Իրադրային նախադրյալները նախանշում են, որ ընդհանուր այս մթնոլորտում չի բացառվում, որ հայտնվեն հայ-ադրբեջանական հաշտեցման հանձնաժողովներ, որոնք աշխատեն «պատմական կաղապարներից» դուրս բերել երկու ժողովուրդներին: Արցախի հարցի ուղղությամբ պատմական կաղապարից դուրս գալը հայկական կողմի համար նշանակում է թեւակոխել երկրորդ փուլ՝ այս անգամ դուրս գալ դեպի Թուրքիա ձեւավորված պատմական կաղապարից, ինչը պարզ տեսքով համազոր է Բոլթոնի կատարած հարցերի փոխկապակցվածության առարկայացմանը: Ժողովուրդների մոտ թշնամական մոտեցումների եւ անհանդուրժողականության չեզոքացումը անհրաժեշտ է, որ այն ընթանա բանակցային գործընթացին զուգահեռ: Պայմանով սակայն, որ զուգահեռ` այդ ուղղությամբ գործնական, համոզիչ գործողություններ կատարվեն: Թալիշի ռազմական հանցագործները արդարադատության հանձնվեն, կացնահարողները պատժվելու փոխարեն չհերոսանան եւ պարզապես Վիեննան եւ Սանկտ Պետերբուրգը հարգվեն եւ չարգելակվեն: Ադրբեջանի նախագահը վերջերս հայտարարել էր, որ հայկական ուժերը պետք է հեռանան Ադրբեջանի «պատմական տարածքներից»: Այս դեպքում Ալիեւի կողմից պատմական բնութագրումը հետաքրքրական է: Այստեղ արդեն Բոլթոնին պետք է վկայակոչել` գիտակցելու համար, որ Ադրբեջանը պետք է դուրս գա իր «պատմական կաղապարներից» եւ բաց աչքերով տեսնի այդ տարածքների Արցախի պատկանելիությունը: ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am