Հարկային չարաշահումներ «Յանս» ռեստորանային համալիրում. որքան է վնասի չափը

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Սելենա» ՍՊ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Բազմակողմանի քննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունից խուսափելու վերաբերյալ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրինության կողմից 2017թ. կատարվել են ներքին ստուգումներ, որի արդյունքում իրավապահ մարմիններին են ուղարկվել ֆինանսական չարաշահումների վերաբերյալ նյութեր՝ առերևույթ թույլ տրված ընկերության հաշվապահի և մենեջերի կողմից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում։ Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` հանցավոր այլ դրսևորումների վերաբերյալ, որոնց հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 1 մլրդ 163 մլն 516 հազ 352 ՀՀ դրամ։ Մասնավորապես՝ ՀՀ ՊԵԿ ՀՎՍՎ թիվ 1 բաժնում հաշվառված «Սելենա» ՍՊ ընկերությունը Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 76 (74) հասցեում իրականացրել է շահույթ հետապնդող առևտրային գործունեություն, այն է՝ նշված հասցեում գործող «Յանս» համալիրում իրականացրել է հանրային սննդի գործունեություն, որը ներառել է ռեստորան, երաժշտական ակումբ և սեզոնային բացօթյա սրճարան, որոնց փաստացի սպասարկման սրահ հանդիսացող տարածքների մակերեսը 2013 թվականից գերազանցել է 600 քառակուսի մետրը: Քննության տվյալներով՝ օրենքով սահմանված կարգով պետական բյուջե վճարվող առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով, ՍՊ ընկերությունն ընդհանուր հարկման դաշտում գործելու փոխարեն, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի թիվ 8 հավելվածի 4-րդ կետի 1.1 ենթակետի /գործել է մինչև 01.01.2018թ./ համապատասխան չհանդիսանալով որպես արտոնագրային վճար վճարող, իրականում գործել է որպես արտոնագրային հարկ վճարող։ 2014թ. ապրիլ ամսից մինչև 2018թ. մայիս ամիսը ներառյալ ընկերության կողմից հանրային սննդի սպասարկման մակերեսի վերաբերյալ հարկային մարմին ներկայացվել են սխալ տվյալներ, այն է՝ ավելի քիչ քառակուսի մետրի վերաբերյալ արտոնագրային վճար վճարող հանդիսանալու մասին հայտարարություններ ու, խախտելով հարկային օրենսդրության պահանջները, 2014թ-ի շահութահարկի հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում 2015-2017 թթ, համար շահութահարկի հաշվարկ չներկայացնելու, 2014-2018թթ. համար ներկայացված եկամտային հարկի հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում 2014թ. հունվար ամսից մինչ 2018թ. մայիս ամիսը ներառյալ ԱԱՀ-ի ամսական հաշվարկներ և 2015-2018թթ. ԱԱՀ-ի տարեկան հաշվարկներ չներկայացնելու միջոցով խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունները կատարելուց։ Նախնական հաշվարկներով՝ պետությանը պատճառվել է 1.163.516.352 ՀՀ դրամի վնաս: Քրեական գործով ձեռք բերված նոր փաստական տվյալների հիման վրա՝ այսօր հարուցվել է նոր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշենք, որ «Սելենա» ՍՊ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում ավելի վաղ տվյալներ էին ձեռք բերվել առերևույթ հանցավոր այլ դրսևորման վերաբերյալ եւս։ Մասնավորապես՝ «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում, վերջինիս ավտոտնակում կատարված խուզարկությունների արդյունքում, ի թիվս այլ թանկարժեք իրերի, հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի կանխիկ գումար՝ 1.110.400 ԱՄՆ դոլար, 35.000.000 ՀՀ դրամ, 230.500 եվրո, ինչը ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ կպարզվի դրանց ծագումը։ Նկատի ունենալով, որ Ռ.Բեգլարյանի ամուսինը՝ Վ.Ղազարյանը, ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքի, 2008 թվականի հունիսի 19-ից մինչև 2018թ. մայիսի 17-ը հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, հետևաբար՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ պարտավոր է եղել օրենքով նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագրեր: Սակայն ինչպես Վ.Ղազարյանի, այնպես էլ վերջինիս կնոջ՝ Ռ.Բեգլարյանի հայտարարագրերում բացակայել են նշումներ՝ խուզարկությամբ հայտնաբերված, վերը թվարկված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և թանկարժեք իրերի վերաբերյալ, և ձեռք բերված տվյալների հիման վրա՝ Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԵ քննիչի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 հոդվածով և 314.3 հոդվածի 2-րդ մասով, որը, ըստ քննչական ենթակայության, ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Քրեական գործով պարզված փաստական տվյալների և ապացույցների համակցությամբ կայացնող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am