Մելիք-Ադամյանում կհայտարարվի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը կհրավիրվի նոյեմբերի 11-ին, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Նիստը տեղի կունենա ՀՀԿ կենտրոնական գրասենյակում», - ասաց Շարմազանովը։ Նա ընդգծեց, որ խորհրդի նիստին կմասնակցի շուրջ 200 կուսակցական։ Թե որ ժամին է տեղի ունենալու նիստը, Էդուարդ Շարմազանովն ասաց՝ դեռևս ժամ հստակեցված չէ։ Նշենք, որ այդ օրը որոշվելու է՝ ՀՀԿ-ն մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե՞ ոչ։
