Սիրիան փոքր երկիր է և մանավանդ փոքր է ֆեդերալացման համար
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ֆրանսիայի քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիան շատ փոքր է ֆեդերալացման համար` հայտնում է Sputnik-ը: «Ասադն ընդգծել է, որ Սիրիան փոքր երկիր է և մանավանդ փոքր է ֆեդերալացման համար, հաշվի առնելով այն փաստը, որ բոլոր կազմակերպություններն ամուր փոխկապակցված են միմյանց հետ»,- հայտարարել է ֆրանսիական պատվիրակության անդամ Նիկոլյա Դյուիկը Սիրիայի նախագահի հետ Դամասկոսում հանդիպելուց հետո: Ասադը նաև նշել է, որ քրդերի առաջարկը ֆեդերալացվելու վերաբերյալ վատ գաղափար է:
