Ազատամուտի ղեկավարի որդին կալանավորվել է

ՀՀ Տավուշի մարզի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 2018 թ. հոկտեմբերի 6-ին որոշում է կայացվել Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակիչ Ռ. Մ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն) և 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Որոշման հիմք է հանդիսացել ձեռք բերված ապացույցների բավաար համակցությունն այն մասին, որ 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժ. Մ.-ի հրաժարականի պահանջով նույն համայնքի բնակիչների կողմից գյուղի կենտրոնական հատվածում իրականացվող խաղաղ հավաքի ժամանակ նրա որդին՝ Ռ. Մ.-ն, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ հայհոյանքներ հնչեցրել խաղաղ հավաքի մասնակից համագյուղացիների հասցեին, խոչընդոտել խաղաղ հավաքին ազատ մասնակցելու նրանց սահմանադրական իրավունքի իրականացմանը՝ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել: Բացի այդ, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների կողմից բերման ենթարկվելու ընթացքում, նա ծառայողական պարտականություն­ները կատարող ոստիկանի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ երկու անգամ ոտքով դիտավորյալ հարվածելով նրան: 2018թ. հոկտեմբերի 6-ին և 8-ին, չնայած պատշաճ կարգով ծանուցված լինելուն, Ռ. Մ.-ն չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին՝ երկրորդ անգամ որևէ հարգելի պատճառ չնշելով: Հետաքննու­թյան մարմնին հանձնարարվել է բերման ենթարկել նրան, որին ի պատասխան հայտնվել է, որ Ռ. Մ.-ն բացակայում է բնակության վայրից: Մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 2018թ. հոկտեմբերի 13-ին Ռ. Մ.-ն կամովին ներկայացել է Տավուշի մարզային քննչական վարչություն, նրան առաջադրվել է մեղադրանք, որում նա իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալուց: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է հարուցել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու համար՝ այն հիմնավորմամբ, որ մեծ է մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու և քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու հավանականությունը: Դատարանը, թեև հիմնավորված է համարել կալանավորումը որպես խափանամն միջոց ընտրելու միջնորդությունը, սակայն միաժամանակ բավարարել է պաշտպանի՝ Ռ. Մ.-ի նկատմամբ ընտրված «կալանավորում» խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 1մլն ՀՀ դրամը: 2018թ. հոկտեմբերի 16-ին դատախազի կողմից վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացվել՝ բեկանելու Ռ. Մ.-ի նկատմամբ գրավ կիրառելու մասով առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի: Ուշագրավ է այն հանգամանքը, որ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառմամբ ազատ արձակվելուց հետո՝ փաստական տվյալներ են ստացվել Ռ. Մ.-ի կողմից հնարավոր նոր հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի մի բնակիչ հաղորդում է ներկայացրել այն մասին, որ հոկտեմբերի 18-ին՝ գյուղի համայնքապետարանի մոտ Ռ. Մ.-ն ավտոմքենան վարել է իր ուղղությամբ՝ փորձելով վրաերթի ենթարկել: Համայնքի մեկ այլ բնակիչ հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ հոկտեմբերի 18-ին, Ռ. Մ.-ն, մեքենայով կանգնելով իր տան բակում, հայհոյել է իրեն և սպառնացել, որ կսպանի: Երկու հաղորդումների հիման վրա էլ հարուցվել են քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է Ռ. Մ.-ի կողմից նշված երկու քաղաքացիներին իրական վտանգ պարունակող սպանության սպառնալիքներ տալու հանգամանքները, ինչի արդյունքում որոշում է կայացվել Ռ. Մ.-ին առաջադրված մեղադրանքը լրացնել նաև սպանության սպառնալիք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն­ների կատարման փաստով, և Ռ. Մ.-ին առաջադրվել է նոր մեղադրանք: 2018 թ. նոյեմբերի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից որոշում է կայացվել դատախազի վերաքննիչ բողոքը բավարարելու և գրավն անթույլատրելու ճանաչելու մասին: Նշված դեպքը ակնառու կերպով վերահաստատում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ավելի վաղ արտահայտված այն մտահոգությունը, որ չնայած ընդհանուր առմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման պրակտիկայի հաճախակիացման դրական միտումներին, դատարանների կողմից շատ հաճախ այս խափանման միջոցի ընտրության վերաբերյալ որոշումները կայացվում են անհիմն կերպով՝ անտեսելով քննիչի կամ դատախազի ներկայացրած՝ տվյալ փուլում կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու անթույլատրելիությունը հիմնավորող փաստարկները:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am