Մարտահրավեր Պուտինին. Կրեմլի կլանների միջև գզվռտոց

Եթե լինեն ամերիկյան նոր պատժամիջոցներ, Կրեմլը դրանք նույնպես անօրինական է համարելու, երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, իր հերթին, հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են աջակցել խոշոր ընկերություններին, եթե դրանք հայտնվեն ամերիկյան նոր պատժամիջոցների ցուցակում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի տնտեսությունը արդեն համակերպվել է տարբեր տիպի պատժամիջոցների հետ, նույնիսկ որոշ օգուտներ կան այդ պատժամիջոցների մեջ: «Մենք հնարավորություն ենք ստանում կատարելագործել մեր տնտեսությունը, նոր մեխանիզմներ ենք ստեղծում», - այսօր ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։ Մեդվեդևի խոսքով՝ որևէ ճգնաժամային բան չկա: «Մենք, իհարկե, կդիմակայենք այդ պատժամիջոցներին, պարզապես ափսոս է, որ դրա վրա մեր ժամանակն ենք ծախսում», - հայտարարել է Ռուսաստանի վարչապետը: Սոլսբերիի գործով նոր պատժամիջոցների առավել ծանր երկրորդ փաթեթը պետք է ուժի մեջ մտներ նոյեմբերից, սակայն սառեցվել էր Միացյալ Նահանգներում միջանկյալ ընտրությունների պատճառով։ Երեկ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիթեր Նաուերթը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ մարտին բրիտանական Սոլսբերի քաղաքում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիա Սկրիպալի թունավորման գործի շրջանակում։ Պետդեպարտամենտը երեկ հայտնել է, որ Կոնգրեսի հետ կքննարկի նոր պատժամիջոցների հարցը, քանի որ Ռուսաստանը եռամսյա վերջնաժամկետում չի կատարել քիմիական զենքի օգտագործման կանխարգելման մասին ԱՄՆ 1991թ. օրենքի պահանջները։ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները մեղադրում են ռուսական կառավարությանը այս տարվա մարտին Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում հայր և դուստր Սկրիպալներին նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութով թունավորելու համար։ Սկրիպալներին անգիտակից վիճակում հայտնաբերել էին մարտի 4-ին Սոլսբերիում՝ նստարանի վրա: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել են: Բրիտանական իշխանությունները պարզել են, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները: Ռուս նախկին լրտեսի և նրա դստեր թունավորման կապակցությամբ Վաշինգտոնը օգոստոսին արդեն պատժամիջոցներ էր սահմանել Մոսկվայի նկատմամբ: Սա այդ պատժամիջոցների երկրորդ փաթեթն է: Սեպտեմբերին Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մանիշա Սինգհը հայտարարել էր, որ Ռուսաստանը թույլ չի տվել Միացյալ Նահանգներին իր օբյեկտներում քիմիական զենքի ոչնչացման մոնիթորինգ անցկացնել, և հավելել էր, որ պատժամիջոցների երկրորդ փաթեթը շատ խիստ է լինելու։ Օգոստոսին, երբ հայտնի էր դարձել այս պատժամիջոցների մասին, փորձագետները կարծիք էին հայտնում, որ սա թերևս ամենացավոտ փաթեթն է լինելու Ռուսաստանի արդեն թուլացած տնտեսության համար։ Այս երկրորդ փաթեթով արգելվելու է Ռուսաստանին մատակարարել տեխնոլոգիաներ, օրինակ՝ ավիացիոն տուրբիններ, արգելվելու են «Աէրոֆլոտ»-ի թռիչքները Միացյալ Նահանգներ, լուրջ սահմանափակումներ են լինելու նաև Ռուսաստանի բանկերի նկատմամբ: Փաստացի, եթե ուժի մեջ մտնի երկրորդ փուլով նախատեսված պատժամիջոցների փաթեթը, կնշանակի, որ Վաշինգտոնն ուղղակի էմբարգո է հայտարարում Ռուսաստանի նկատմամբ: Հաշվի առնենք հանգամանքը, որ Ռուսաստանի հասարակության մոտ բավական մեծանում է դժգոհության ալիքը՝ առավելապես պայմանավորված սոցիալ-տնտեսական իրավիճակով, ինչպես նաև՝ ընդհանուր ներքաղաքական, արտաքին քաղաքական իրադրությամբ: Ավելի ու ավելի համառորեն են շրջում տեղեկությունները Կրեմլում ներքին, կլանների միջև գզվռտոցի մասին: Իրադրությունը կարծես մոտենում է պայթյունի: Պուտինի հույսը շարունակում է մնալ ուժի ցուցադրությունը: ՌԴ նախագահը միայն այս տարվա ընթացքում մի քանի անգամ հասցրել է աշխարհին սպառնալ միջուկային պատերազմով ու Ռուսաստանի ռազմական հզորություններով: Ամիսներ առաջ՝ գարնանը, Դաշնային ժողովին հասցեագրված ուղերձում Վլադիմիր Վլադիմիրովիչն անգամ պարծեցավ, թե Ռուսաստանում նոր, ռազմավարական նշանակության գերձայնային բլոկով համալրված հրթիռային համալիր է ստեղծվել, որը համարժեքը չունի ողջ աշխարհում: Ռուսական «Նովայա գազետա»-ի լրագրողները հետաքննություն են անցկացրել՝ պարզելու, թե ինչպես են ծախսվում և ում են բաժին հասնում այդ հրթիռների համար նախատեսված միլիարդները: Հետաքննության արդյունքներն իսկապես կարող են վախեցնել, բայց ոչ թե աշխարհին, այլ՝ Ռուսաստանի քաղաքացիներին, արձանագրում է զեկույցը՝ մանրամասնելով. - «Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ ոլորտում գնումներն ու մատակարարումներն իրականացնում է մի ընկերություն, որի 20 տոկոսի սեփականատերը 2014-ին դարձել է ընդամենը 23 տարեկան մի աղջիկ՝ Օլգա Զորիկովան: Վերջինիս շուրջ հետաքրքրությունն է՛լ ավելի է մեծանում, երբ պարզվում է, որ Ռուսաստանի ռազմական արդյունաբերությանը պահեստամասեր մատակարարելուց բացի երիտասարդ աղջիկը զբաղվում է նաև հարսանեկան դիմահարդարմամբ և վարսահարդարմամբ: Հարկ է, սակայն, փաստել, որ առեղծվածային այդ անձնավորության կենսագրականում հիշարժան մի շարք այլ մանրամասներ էլ կան. նրա հայրը՝ Բորիս Օբնոսովը, արդեն տասնհինգ տարի է ղեկավարում է Ռուսաստանի ‘’Тактическое ракетное вооружение’’ կորպորացիան, որն արտադրում է նույն այդ՝ գերհզոր համարվող հրթիռներն ու, փաստորեն, պատվերներ իջեցնում սեփական դստեր ընկերության համար: Բառի բուն իմաստով խիստ մերձավոր այս համագործակցության արդյունքում, ըստ հետաքննող լրագրողների, անցած հինգ տարում Զորիկովայի ընկերությունը 12 միլիարդ ռուբլու՝ ավելի քան 180 միլիոն դոլարի շահույթ է ստացել: Կրեմլի ընդդիմախոս, կոռուպցիայի դեմ պայքարով հայտնի Ալեքսեյ Նավալնին էլ իր հերթին է պարզել, որ հրթիռների բազմամիլիարդ արտադրությունից ճոխ-ճոխ օգտվել է նաև պուտինյան վարչակազմի մեկ այլ պաշտոնյա՝ փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոյի ընտանիքը, ով տասը տարի ղեկավարում է հրթիռների արտադրությամբ զբաղվող կորպորացիայի տնօրենների խորհուրդը: Նավալնիի հետաքննությունը պնդում է՝ կորպորացիայի դուստր ձեռնարկությունները տարիներ առաջ Տագանռոգում ցորենի հսկայական մի շտեմարան են կառուցել, որը շահագործումից ամիսներ առաջ, մեղմ ասած, «ջրի գնով» վաճառվել է Պրիխոդկոյի ու Օբնոսովի փեսաներին: «Կառավարությունում, Պաշտպանության նախարարությունում կամ Անվտանգության դաշնային ծառայությունում որևէ մեկի մոտ հարց չի ծագել՝ կներեք, իսկ ինչո՞ւ պետք է հրթիռներ արտադրող կորպորացիան միլիոններ ծախսի ցորենի շտեմարան կառուցելու համար, հետո էլ այն շուկայականից 7 անգամ էժան վաճառի Պրիխոդկոյի ու Օբնոսովի փեսաներին: Փաստորեն, Պուտինի երկու չինովնիկներ ղեկավարում են ռազմական նշանակության գաղտնի կորպորացիա, իսկ նրանց դուստրերն ու փեսաները փող են դիզում՝ յուրացնելով այդ ընկերության միջոցները, իսկ ավելի հստակ՝ ձեր միջոցները, քանի որ ձեր վճարած հարկերով է ձևավորվում Ռուսաստանի ահռելի ռազմական բյուջեն», - ասել է Նավալնին։ Ի դեպ, հետաքննական այս նյութերում շրջանառվող բոլոր անձինք, այդ թվում՝ պաշտոնյաները, հրաժարվել են մեկնաբանություններից և այդպես էլ չեն պատասխանել «Նովայա Գազետա»-ի հարցերին: Թամար Բագրատունի

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am