Նազարբաևը խոստովանեց Հայաստանի դեմ դավադրությունը. Մոսկվան պետք է վերադարձնի պարտքը ՀՀ-ին

«Ժամանակ» թերթը գրում է. «Աստանայում նախօրեին տեղի ունեցած ՀԱՊԿ Վեհաժողովում, փաստորեն, հաստատվեց տեղեկությունը, որ ՀԱՊԿ առնվազն որոշ անդամներ մտադիր են չշարունակել գլխավոր քարտուղարի պաշտոնի հայաստանյան քվոտան եւ առաջարկում են այն փոխանցել Բելառուսին, որը հաջորդն է ըստ այբբենական կարգի: Այդ մասին բարձրաձայնել է հյուրընկալող Նուրսուլթան Նազարբաեւը՝ բերելով հիմնավորում, թե Հայաստանի քվոտային, միեւնույն է, մնացել է մեկ տարի, եւ նոր քարտուղարը չի հասցնի նույնիսկ անցնել անդամ բոլոր երկրներով՝ լիարժեք աշխատանք սկսելու համար: Առաջին հայացքից, իհարկե, Նազարբաեւի բացատրությունը թվում է հիմնավոր: Մյուս կողմից՝ դատելով ՀԱՊԿ, այսպես ասած, իրական բնույթից, ուղղակի ծիծաղելի է հնչում «գլխավոր քարտուղարի լիարժեք աշխատանք» արտահայտությունը: Կազմակերպությունն ինքը, ըստ էության, ֆորմալություն է ավելի շատ, քան ռազմա-քաղաքական դաշինք, ըստ այդմ՝ դրա գլխավոր քարտուղարի պաշտոնը առավել եւս ֆորմալ պաշտոն է՝ դարձյալ ըստ էության: Ակնառու է, որ Նազարբաեւի բացատրությունն ավելի շատ պատրվակ է քվոտան Հայաստանին չթողնելու: Մյուս կողմից՝ ասել, թե դա, այսպես ասած, պատիժ է Խաչատուրովի գործի համար, որ իբրեւ թե Հայաստանը խաղացել է կազմակերպության հեղինակության հետ, հազիվ թե լինի իրականությանը մոտ: Ի վերջո՝ ՀԱՊԿ հեղինակություն ասվածն էլ ֆորմալություն է, էլ չասած այն մասին, որ այդ հեղինակության հետ իրականում խաղացել են նույն Ղազախստանը, Բելառուսն ու Ռուսաստանը՝ Ադրբեջանի հետ իրենց սերտ գործակցությամբ, այդ թվում՝ ռազմա-տեխնիկական ոլորտում եւ այն քաղաքական հարցերում, որոնք ակնհայտորեն ոտնահարել են Հայաստանի՝ դաշնակից անդամի շահը: Դրանից հետո ՀԱՊԿ հեղինակություն ասվածը պարզապես երեւակայություն է, եւ Հայաստանը եթե վնասել է, ապա երեւակայական ինչ-որ բան: Այստեղ պարզապես Բելառուսն ու Ղազախստանը օգտագործում են առիթը, քանի որ ՀԱՊԿ-ը նրանց համար ունի բոլորովին այլ նշանակություն եւ իմաստ՝ այն Ռուսաստանին, այսպես ասած, պահանջներ ներկայացնելու մի հարթակ է, իսկ այս դեպքում նրանք փորձում են օգտագործել հերթական առիթը: Այս իմաստով ստացվում է, որ Հայաստանի նոր իշխանությունը Խաչատուրովի դեմ քայլով նրանց տվել է այդ առիթը: Մյուս կողմից, սակայն, Ռուսաստանն էլ իր հերթին է Բելառուսին ու Ղազախստանին առիթավորել Հայաստանի հանդեպ հարցերում՝ Ադրբեջանի հետ իր հայտնի քաղաքականությամբ, որ ինտենսիվ կերպով վարում էր ապրիլյան քառօրյայից առաջ, եւ որի ծուղակում, ի դեպ, հենց ինքն էլ հայտնվելու էր այդ քառօրյայի հետեւանքով: Այդ իմաստով, Հայաստանն ամենեւին պարտք չէ Ռուսաստանին, այլ կա նույնիսկ Հայաստանին Ռուսաստանի պարտքը վերադարձնելու հարց: Տվյալ դեպքում պարզապես խնդիրն այն է, թե Երեւանը ինչպես է դնելու այդ հարցը՝ վերադարձնել Հայաստանի քվոտան պահելո՞ւ, պաշտպանելո՞ւ տեսքով, թե՞ Հայաստանը կդնի ՌԴ առաջ առավել երկարաժամկետ ու խորքային հարցեր, որովհետեւ, ի վերջո, չարժե, այսպես ասած, վատնել էներգիա ու ռեսուրս մեկ տարվա համար՝ միայն այն պատճառով, որ Վիգեն Սարգսյանը Հայաստանում չգրի «տարիներով կառուցածը փլուզելու» մասին հերթական «կսկծագիրը»: Ի վերջո, ի տարբերություն նրա՝ Հայաստանի իշխանությունը զբաղված է եւ պետք է կենտրոնանա լուրջ ու երկարաժամկետ պետական խնդիրների վրա, ըստ այդմ՝ գլխավոր քարտուղարի հարցը պետք է դիտարկվի այդ համատեքստում: Առավել եւս, որ Ղազախստանն ու Բելառուսը, կարծես թե, զուգահեռ մեկ այլ խաղ են սկսել ՀԱՊԿ-ում՝ Ադրբեջանը դիտորդության ներգրավելու խաղ, որի մասին ակնարկ Նազարբաեւը արել է նախօրեին՝ կոչ անելով հետաքրքրվածներին ներկայացնել դիտորդական հայտեր: Այդ հայտարարությունը հատկապես հետաքրքրական է ռուսական «Կոմերսանտի» հրապարակած այն տեղեկության ֆոնին, թե Աստանայի Վեհաժողովին կարող էր մասնակցել նաեւ Ալիեւը՝ Նազարբաեւի հրավերով, եւ նա պատրաստ է եղել, սակայն դեմ է արտահայտվել Հայաստանը՝ հասկանալի պատճառներով: Ի դեպ, այդ իմաստով էլ Ռուսաստանը թերեւս պարտք է Հայաստանին, որովհետեւ Ալիեւի ներկայությունը ՀԱՊԿ-ում ծանրացնելու է Նազարբաեւի եւ Լուկաշենկոյի նժարները, ոչ թե Պուտինի»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am