Սիլվա Համբարձումյանը ստու՞մ է, թե՞ անօրինական գործարք է իրականացրել

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մամուլում հաճախ է հիշատակվում գործարար Սիլվա Համբարձումյանի անունը։ Սիլվա Համբարձումյանը արդեն հասցրել է բազմաթիվ անձանց անուններ տալ, որոնց, իր խոսքով, մի քանի տասնյակ միլիոն դոլարների հասնող կաշառք է տվել։Այս մասին գրում է politik.am-ը: Իր վերջին ասուլիսներից մեկի ժամանակ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրեց կաշառք վերցնելու համար: Ընդ որում, այդ ամենը, ըստ նրա պնդման, եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք: «Գործարքը ձևակերպել եմ արաբների հետ, որ ինձ չխանգարեն: Ես վճարել եմ և՛ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և՛ վարչապետ Սերժ Սարգսյանին, և՛ Արմեն Գևորգյանին», – ասաց Համբարձումյանը։ Ըստ նրա հայտարարության` խոսքը հանքարդյունաբերական ընկերության 100% բաժնետոմսերը արաբական շեյխերից մեկին վաճառելու մասին է։ Գործարքի գումարը 40 մլն դոլար է կազմել։ Իրականությունը պարզելու համար Politik.am-ը գրավոր հարցում ուղարկեց ՊԵԿ՝ պարզելու համար՝ իրականում եղե՞լ է նման գործարք, և եթե եղել է, ապա որքա՞ն հարկ է վճարվել այդ գործարքից։ ՊԵԿ-ից մեր հարցման պատասխանում նշված է․«Ի պատասխան Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ, համաձայն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի տվյալների, ՀՀ քաղաքացի Սիլվա Համբարձումյանը 2004թ. մարտի 4-ից հանդիսացել է «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության հիմնադիրներից, իսկ 2008թ. մարտի 26-ին դադարեցրել է մասնակցությունը, արդյունքում՝ ընկերության բաժնեմասերի 100 % սեփականատեր է դարձել «ՌԱԿ միներալզ ընդ Մեթալզ ինվեսթմենթս ՖԶ» ՍՊԸ-ն՝ գրանցված Միացյալ Արաբական Էմիրություններում: ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում՝ Սիլվա Համբարձումյանի կողմից բաժնեմասի օտարման պայմանագրի կամ դրա արժեքի վերաբերյալ տեղեկություններ արտացոլված չեն»,-ասվում է պատասխանում: Ըստ այս պատասխանի՝ ստացվում է, որ այո իրականում Սիլվա Համբարձումյանը համահիմնադիր է եղել «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության և 2008 թվականին դադարեցրել է իր մասնակցությունը, որից հետո արաբական «ՌԱԿ միներալզ ընդ Մեթալզ ինվեսթմենթս ՖԶ» ՍՊԸ-ն դարձել է 100 տոկոս բաժնետեր։ Բայց նաև պատասխանում նշվում է, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում Սիլվա Համբարձումյանի կողմից բաժնեմասի օտարման պայմանագիր առկա չէ, այսինքն՝ իրականում վաճառք տեղի չի ունեցել, կամ եղել է վաճառք, բայց այն իրականացվել է ոչ օրինական ճանապարհով և չի արտացոլվել պետական պատկան մարմիններում։

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am