Որ Պողոսը չլինի, Պետրոսը լինի, ժողովրդին չի թալանի, մարդիկ էլ լավ կապրեն

«Առավոտ» թերթը գրում է․ «Երբ ասվում է, որ պետության համար առավել կարևոր է համակարգը, ոչ թե անձինք, դա հաճախ Հայաստանում բուռն հակազդեցության է հանդիպում. «Որ Պողոսը չլինի, Պետրոսը լինի, ժողովրդին չի թալանի, մարդիկ էլ լավ կապրեն»: Սակայն անձնական գործոնը, իմ կարծիքով, ազդում է երանգների, ոճի, բառամթերքի, բայց ոչ՝ էության վրա: Օրինակ՝ եթե իշխող կուսակցությունը կառուցված է այնպես, որ ոչ ոք իրավունք չունի հակաճառելու առաջին դեմքին, ապա ինչպիսի հրաշալի մարդ էլ լինի այդ առաջին դեմքը՝ պետության կառավարման համակարգը, միևնույն է, ունենալու է ավտորիտարիզմի տարրեր: Իսկ հիմա պատկերացրեք, որ ԱՄՆ հանրապետականները Դոնալդ Թրամփին ասում են՝ «հա, շեֆ ջան, ոնց ասես, շեֆ ջան, ինչ էլ որոշես, հանճարեղ է լինելու»: Դա անհնարին է՝ ոչ թե այն պատճառով, որ Թրամփը դա չի ուզում՝ ինձ թվում է, շատ էլ ուզում է, պարզապես Միացյալ Նահանգներում 250 տարվա ընթացքում ստեղծված համակարգն է դա բացառում: ԱՄՆ նախագահը ոչ կուսակցական, ոչ պետական մակարդակում չի կարող միանձնյա որոշում ընդունել: Ընդ որում, ինչպես տեսնում եք, դա տեղի է ունենում կառավարման հենց նախագահական համակարգի պարագայում: Նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերահսկում էին Թրամփի կուսակիցները՝ հանրապետականները, ԱՄՆ նախագահը չէր կարողանում, օրինակ, չեղարկել Օբամայի առողջապահական բարեփոխումները, դժվարություններ ուներ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու, ինչպես նաև հարկերը կրճատելու իր ծրագրերն իրականացնելիս: Թրամփը դժգոհում էր, իհարկե, հանրապետականներից, որ նրանք բավականաչափ ջանասեր չէին իրեն աջակցելու հարցում, բայց կոնգրեսականներն ու սենատորներն այդ երկրում անկախ մարդիկ են՝ նախագահը չի կարող, ասենք, նրանց բիզնեսների վրա «հարկային ուղարկել»: Թրամփի ծրագրերի խոչընդոտներն ըստ ամենայնի ավելանալու են այս շաբաթ տեղի ունեցած ընտրություններից հետո, երբ Կոնգրեսում մեծամասնություն են նվաճել դեմոկրատները: Նրանք, շատ հավանական է, ոչ միայն կտապալեն նախագահի նախաձեռնությունները, այլև Կոնգրեսի միջոցով կսկսեն ավելի ակտիվորեն «բզբզել» 2016 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը: Ժողովրդավարական համակարգը սա է՝ այն ունի «հակակշիռների և զսպումների մեխանիզմ» դասական անվանումը: Մեր հեղափոխությունը կհաջողի, եթե մենք կարողանանք ստեղծել այդ մեխանիզմը: Իհարկե, դա ոչ վեց ամսվա, ոչ էլ անգամ վեց տարվա խնդիր է, բայց քաղաքական վերնախավը պետք է գոնե ունենա նման ձգտում: Պետական համակարգը չպիտի կախում ունենա որևէ մեկի բարի կամ չար կամքից»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am