Գազի սակագնի քաղաքական գինը

«Իրատես» թերթը գրում է. «Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին իշխանափոխությունից հետո հաճախ են խոսում, բայց գործնականում իրավիճակը դեռ նույնն է։ Առաջինը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել են գազի սակագնի հարցը։ Փաշինյանն այնուհետեւ տեղեկացրեց, որ անգամ Վլադիմիր Պուտինն է զարմացել, որ Հայաստանում սպառողներն այդքան թանկ են վճարում գազի դիմաց։ Ըստ Փաշինյանի, առաջարկվել է ուսումնասիրել գազի գնի գոյացման մեխանիզմները, սակայն առայժմ ոչ մի պաշտոնական տեսակետ չի հնչել։ Միայն երեկ էներգետիկ ենթակառույցների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ «Գազպրոմ» ընկերության եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարության հետ բանակցում են գազի սակագնի նվազեցման ուղղությամբ։ Սակայն հասարակությանը դեռ չի ներկայացվում, թե Հայաստանի կառավարության ուսումնասիրությունն ինչ է ջրի երես հանել, ինչու է նախորդ իշխանությունը սահմանել նման բարձր սակագին, եթե հնարավոր է սպառողին ավելի էժան գազ մատակարարել, ինչի մասին մշտապես փաստում էին հայ տնտեսագետները։ Իհարկե, բացի տնտեսական գործառույթ իրականացնելուց, «Գազպրոմը» իրականում շատ ավելի զբաղված է քաղաքականությամբ։ Այնպես որ, այս թեմայի շուրջ ցանկացած քննարկում, ուսումնասիրություն ու պայմանավորվածություն տեղավորվելու է նաեւ քաղաքական հարթությունում։ Նկատենք` «Գազպրոմից» վստահեցնում են, որ գազի գնի իջեցումն անհնար է, քանզի համակարգում դա կհանգեցնի ցնցումների։ Ասել է` այս ընկերությունը հակված չէ նվազեցնելու գազի սակագինը, իսկ սա նշանակում է, որ կարող է «ավելի լավ» հիմնավորում ներկայացնել Վլադիմիր Պուտինին, քան հայրենի կառավարության անդամները։ Իրականում այնպես չէ, որ Ռուսաստանում չգիտեին, թե Հայաստանում գազի ինչ սակագին է գործում, ու դա որքանով է իրենց ձեռնտու։ Հիշեցնենք, որ անգամ ԱԺ-ում համապատասխան հանձնաժողով ստեղծվեց` ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննելու նպատակով։ Հանձնաժողովը ղեկավարում է Միքայել Մելքումյանը, որը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե երկու սակագին կարելի է ունենալ, պետք է դիտարկել նաեւ, թե գազի էժանացումն ինչպես կազդի բիզնեսի վրա։ Այնպես որ, Հայաստանի ղեկավարությանը մնում է մի ելք` անձամբ Վլադիմիր Պուտինից «կորզել» գազի սակագնի նվազեցման թույլտվություն, որը հաստատապես տնտեսական գործարքի շրջանակում չէ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Գրոսին կոչ է արել վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին Պակիստանում 24 մարդ է զոհվել Իրանին հարվածների դեմ բողոքի ցույցերի ընթացքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ զոհված զինծառայողների թիվը հասել է 4-ի Իսրայելը վերսկսել է ավիահարվածները Թեհրանին Մերաբ Դվալիշվիլին կասկածի տակ է դրել Արման Ծառուկյանի հաղթանակը RAF 6 մրցաշարում Վանդալիզմ Իսրայելում. Հայֆայում պոկել են Հայոց ցեղասպանության հրապարակի ցուցանակը Լարսը փակ է բեռնատարների համար Իսրայելի բանակը հայտարարել է Իրանում շուրջ 600 օբյեկտ թիրախավորելու մասին Դուբայի օդանավակայանները կվերսկսեն սահմանափակ գործունեությունը ՀՀ-ում քահանա լինելը նշանակում է պատրաստ լինել հայտնվել կառավարության ճնշումների տակ. Տեր Ներսես Պուտինը վերջին շանսն է տվել Թրամփին (video) 1 մլն 200 հազար հայ վերադառնալու է Ադրբեջան․․․ չփորձե՛ք կեղծել․ Ժասմինա Ղևոնդյան (video) Նիկոլն ուղիղ ասել է՝ Տիգրանաշենը հանձնելու է․ Իշխան Սաղաթելյան (video) Ինքը որպես վարչապետ չկա․ Ապարանի բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am