Այսօր շեֆ-Աստվածը դարձել է Նիկոլ Փաշինյանը, ում առաջ երդում են տալիս նաև մի խումբ ՀՀԿ-ականներ.քննարկում (video)

«Ազատ միտք և ազատ խոսք» հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «Արտահերթ ընտրությունների ազդեցությունը Հայաստանի քաղաքական կյանքի վրա» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ սոցապ նախկին նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը հետաքրքիր սոցիոլոգիական դիտարկումներով հանդես եկավ՝ փաստելով, որ քանի դեռ հասարակությունն անկեղծորեն չի առնչվել իր անցյալի՝ նախորդ 30 տարիների պատմության հետ, չի կարողացել ինքնաքննադատաբար հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունեցել անցած 30 տարիներում և ինչո՞ւ է այս օրն այսպիսին, ապա սխալվելու հավանականությունը միշտ մեծ է լինելու։ Ըստ բանախոսի, այս բանաձևը գործում է և՛ անձի մակարդակում, և՛ հասարակության։ «2017 թվականի ապրիլյան ընտրությունները իրավական առումով լավագույնն էին․ դա այն եզակի ընտրություններից մեկն էր, որ հանձնաժողովականների մակարդակում որևէ դժգոհություն և բողոքներ չեղան։ Սոցիոլոգիական առումով , սակայն, տեղի ունեցավ առևտրային գործարք։ 2017 թ․ ապրիլյան ընտրություններում ձևավորվել էր, այսպես կոչված, «քվեների սև շուկա» և ովքեր ի վիճակի էին, կարող էին գնել այդ ձայները։ Այսինքն, սոցիալական մի շերտ իր ձայնը որպես ապրանք էր դիտում։ Ցավոք, այդ սոցիալական շերտը նաև այսօր է պահպանվում և, կարծում եմ, առաջիկա ընտրություններում մի ստվար սոցիալական շերտ պարզապես չի գնա ընտրության, քանի որ ենթադրում է, որ դրա համար պետք է վճարվի։ Այդ շերտը չէր էլ պատկերացնում, որ դա օրինախախտում է։ Ի՞նչ արդյունքի հասանք․ այդ ռեյտինգային համակարգի միջոցով այդ ընտրություններում, կարծեք թե, Հայաստանում արմատավորվեց, պայմանական ասած՝ «լորդերի հակակարգեր», երբ ամեն մի ընտրատարածքում այդ ռեյտինգավորը ձեռք բերեց որոշակի ազդեցություն՝ մասնավորապես իրենց էր վերապահված կադրային քաղաքականությունը՝ այդ թվում և ուժային մարմինների, իրենց էր վերապահված համայնքային ղեկավարների նշանակումը։ Այս առումով, իշխանությունը հասավ կառավարելիության կատարելության»։ Ռազմիկ Մարտիրոսյանի խոսքով՝ մինչև հեղափոխությունն արդեն տեսանելի էր, որ հայ հասարակությունն ունի մեռնող հասարակություններին բնորոշ չարություն․ «Չարության դոզան այնքան էր մեծացել հասարակության մեջ, որ տանում էր մահացման։ Խոսքը ազգի մասին չէ, այլ հասարակության»։ Անդրադառնալով վերջին տարվա իրադարձություններին՝ 2018 թվականի ապրիլյան շարժմամբ՝ հասարակությունը չեղարկեց 2017 թվականի ԱԺ ընտրությունների արդյունքները, սակայն այդ շարժումը չբերեց կառուցվածքային համակարգի ձևավորման, այլ մնաց անձնային մակարդակում։ Մանրամասները` տեսանյութում

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am