Արմեն Սարգսյանի հովանավորյալը կմասնակցի ընտրություններին

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, որը նույն համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի որդին է, մեր տեղեկություններով կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նա Հովհաննես Հովհաննիսյանից ստացել է համաձայնություն Լիբերալ կուսակցության միջոցով մասնակցել, Ղազինյանը լիբերալների թիմ է հավաքում։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ նա աջակցություն ունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից։