Գագիկ Շամշյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին. «Դուք կարող եք անել Ձեր քայլը»

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում նշված է. «Հարգելի պարոն Փաշինյան, վերջին ամիսներին հանրապետությունում ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում նաև՝ մահվան ելքով: Երբ ձեր կողմից ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվեց, որպեսզի վարորդների նկատմամբ լինեն ներողամիտ, մտածեցինք, որ տեղի կունենա ճանապարհատրանսպորտային պատահարների նվազում: Սակայն, ցավոք, որոշ վարորդներ ճիշտ չեն հասկացել ձեր բարի մտադրությունը: Մեծարգո վարչապետի պաշտոնակատար, խ որհրդային տարիներին հանրապետությունում գործում էին Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետեր, ժողովրդի լեզվով ասած՝ ԳԱՅ-ի պոստեր: Նմանատիպ պահակետերին ժողովուրդը անուններ էր կնքել՝ Նորագավիթի ԳԱՅ-ի պոստ, Աշտարակի ԳԱՅ-ի պոստ, Սևանի ԳԱՅ-ի պոստ, Կիրովականի ԳԱՅ-ի պոստ: Եթե դուք ծանոթանաք ԽՍՀՄ տարիների վիճակագրական տվյալներին, կհամոզվեք, որ այդ «պոստերի» գոյությունը մեծ նշանակություն է ունեցել ավտովթարների կանխման և նախականխման գործում: Դրանք շատ վարորդների համար եղել են զսպաշապիկ, քանի որ վարորդները իմանալով, որ այդ «պոստերը» գործում են, և հարբած վարելու դեպքում կարող են բռնվել ճանապարհային ոստիկանի կողմից, նրանք ավտոմեքենան վարում էին սթափ և ոչ արագ: Վերջին տարիներին, չգիտես ում հրահանգով (իմ տեղեկություններով, ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի թեթև ձեռքով) վերացվեցին Աշտարակի, Հրազդանի և Նորագավիթի «ԳԱՅ-ի պոստերը»: Իսկ ԱԽՔ-ի արարքի մոտիվացիան, հարգելի պարոն Փաշինյան, եղել է այն, որ ճանապարհային ոստիկանները երթևեկության կանոնները խախտելու համար փորձել են կանգնեցնել նրա եղբորը և միայն «ԳԱՅ-ի պոստի» մոտ շուրջկալի արդյունքում կարողացել էին կանգնեցնել ավտոմեքենան ու այն տեղափոխել ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ժողովրդի լեզվով ասած, Ա. Բաղդասարյանը՝ «վառված» լինելով ՃՈ աշխատակիցների օրինական գործողություններից, հասավ նրան, որ այդ «պոստերը» փակվեցին: Նա անգամ մեջբերում էր «եվրոպաների» փորձը, մինչդեռ եվրոպական գրեթե բոլոր երկրների ճանապարհներին գործում են ՃՈ անշարժ պահակետեր: Եվ դրանք հագեցված են ժամանակակից լավագույն տեխնոլոգիայով: Վերջին ամիսներին ողբերգական ավտովթարներ են տեղի ունեցել նաև մի քանի նախկին «ԳԱՅ-ի պոստերի» մոտ: Դրանցից ամենաողբերգականը տեղի ունեցավ ընդամենը օրեր առաջ Նորագավիթում: Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ բախվել էր երկաթե ցանկապատերին, այնուհետև հայտնվել չգործող ՃՈ անշարժ պահակետի մոտ: Պատահարի արդյունքում, ցավոք, արձանագրվեց 4 զոհ: Հավատացած եմ, որ այս վթարը տեղի չէր ունենա, եթե ՃՈ անշարժ պահակետը գործեր: Բազմաթիվ անգամներ եմ լսել, որ վարորդները մեկը մեկին փոխանցում են ասելով՝ ախպերս, խմած ու արագ չքշեք, քանի որ Սևանի ու Աբովյանի «ԳԱՅ-ի պոստերի» մոտ ԳԱՅ-ին դուրսը կայնած ա: Սա նշանակում է, որ դա նաև կանխարգելիչ և զգուշացնող նշանակություն ունի, մենք այսօր ճանապարհներին «ԳԱՅ-ի պոստերից» ուժեղ զենք չենք ունենա՝ մահացու, ողբերգական դեպքերից խուսափելու համար: Հարգելի պարոն Փաշինյան, Ձեզ եմ ուզում դիմել խնդրանքով, ու վստահ եմ, որ Դուք կարող եք Արթուր Բաղդասարյանի եփած ճաշը դեն նետել, և մարդկանց կյանքը գնահատող ձեր գործընկերների հետ ուսումնասիրեք իմ բարձրացրած խնդիրը: Ես վստահ եմ՝ Դուք ինձանից պակաս չեք մտածում մարդու կյանքի մասին որպես արժեք և կարճ ժամանակում արդյունավետ քայլեր կձեռնարկեք, ինչպես նաև կհանձնարարեք Ոստիկանությանը, որպեսզի վերականգնեն Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետերի գործունեությունը: Հավատացեք, որ այդ քայլով Դուք բազմաթիվ կյանքեր եք փրկելու: Ձեր ժամանակը չծանրաբեռնելու համար, այնուամենայնիվ ներկայացնում եմ մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ որոնք տեղի են ունեցել վերջին ամիսներին ժողովրդին հայտնի նախկին «ԳԱՅ-ի պոստերի» մոտ»:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am