Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել

ԱԺՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասում է, թե չի մասնակցելու դեկտեմբերին տեղի ունենալիք ընտրությանը: Պատճառը, ըստ ԱԺՄ-ի, այն է, որ 2019-ի գարնան փոխարեն ընտրությունն ի հեճուկս պետության շահի լինելու է դեկտեմբերին: ԱԺՄ հայտարարության մեջ հետաքրքիրն այն է, որ փաստորեն կուսակցությունը դեռ կա եւ նույնիսկ կարող էր եւ մասնակցել խորհրդարանի արտահերթ ընտրությանը: Այդ իմաստով կուսակցության հայտարարությունը ոչ միայն հետաքրքիր էր, այլ նաեւ անսպասելի: Կար ժամանակ իհարկե, որ ԱԺՄ-ն Հայաստանի ամենասպասված քաղաքական ուժերից էր, իսկապես բավականին զորեղ քաղաքական թիմ էր հավաքել, եւ չնայած Վազգեն Մանուկյանի ընդգծված խարիզմային, այդ թիմում կային ոչ պակաս հետաքրքիր անհատականություն-լիդերներ: Ավելին, ԱԺՄ-ն գուցե պայմանականորեն, բայց հնարավոր էր համարել քաղաքական-տեխնոկրատների բավական կարողունակ թիմ, որը կարող էր իսկապես լինել անկախ Հայաստանի իշխանության հետաքրքիր շարունակող, եթե չլիներ հայտնի հարվածը, եւ ոչ միայն ԱԺՄ-ին: Ընդունված է համարել, որ ԱԺՄ աստեղային ժամը 1996 թվականի նախագահի ընտրությունն էր: Իհարկե, փոքր ինչ տարօրինակ է ժամը իսկապես համարել աստեղային: Գործնականում դա հայկական նորանկախ պետականության լրջագույն ֆիասկոյի ժամն էր, հանրությանը, ընդհանրապես իշխանության ձեւավորման եւ պետականության գործընթացում հանրության դերին հասցված լրջագույն հարվածի ժամը: ԱԺՄ անկումը սկսվեց 1998-ից: Թեեւ, այստեղ իհարկե իրավիճակը միարժեք չէ, եւ բավական բարդ էր խոսել նոր հաստատվող եւ բյուրեղացող ռազմաֆեոդալական համակարգում քաղաքական տրամաբանությամբ կուսակցությունը պահելու հեռանկարի եւ հնարավորության մասին: Դա իսկապես նոր իրավիճակ էր, աննախադեպ, ու իսկապես ծանր իրավիճակ: Այդ հետո է, որ քաղաքական համարվող սուբյեկտները պետք է հարմարվեին համակարգին, այդ թվում ԱԺՄ-ն, կամ դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանը, որովհետեւ «նախնական տեսքից» չմնաց գրեթե ոչինչ, թիմը տրոհվեց, թեեւ հիմնականում հենց իշխող համակարգի հետ տարաբնույթ գործակցությամբ: Այդ ընթացքում համակարգն էլ ռազմաֆեոդալական բիրտ բնույթից աստիճանական անցում էր կատարում քրեաօլիգարխիկ «կանոնիկության», որտեղ հարաբերությունները կառուցվում էին ոչ թե բիրտ ուժի, այլ շատ կոնկրետ կորպորատիվ շահի վրա, իսկ ուժն առավելապես ստանում էր պաշտպանական, ոչ թե հարձակողական նշանակություն: Այդ միջակայքում եղավ նաեւ հոկտեմբերի 27-ի ողբերգությունը, որը նույնպես իր անխուսափելի հետքը թողեց ներհամակարգային տրանսֆորմացիայի վրա: Վազգեն Մանուկյանը գործնականում աշխույժ քաղաքականությունը թողեց 2008-ից հետո, դառնալով Հանրային խորհրդի նախագահ: Մինչ այդ՝ 2007-ի խորհրդարանի ընտրությունից առաջ նա հետաքրքիր բանավեճ ունեցավ Սերժ Սարգսյանի հետ: Նրանք միմյանց իդիոտ որակեցին, իհարկե ոչ ուղիղ, այլ ակնարկով, որը սակայն պարզ էր նույնիսկ «ոզնու» համար էլ: Բայց մեկ տարի անց, 2008-ից հետո, Վազգեն Մանուկյանին Սերժ Սարգսյանը նշանակեց իրեն կից Հանրային խորհրդի նախագահ: Վազգեն Մանուկյանը մինչեւ հիմա այդ խորհրդի նախագահ է, բայց պարզվում է նաեւ, որ մինչեւ հիմա գոյություն ունի ԱԺՄ-ն, որը կարող էր մասնակցել ընտրությանը, բայց չի մասնակցի: Ու չի մասնակցի ոչ թե համարձակ ու բաց հայտարարելով, որ իր մասնակցելու ժամանակը վաղուց անցել է, այլ որովհետեւ դեմ է ընտրության ժամկետին: Բայց, ԱԺՄ-ն նաեւ հայտարարում է, որ եկել է մեծ ու գաղափարական կուսակցությունների ժամանակը, եւ ԱԺՄ-ն կնախաձեռնի վերականգնում, հզորացում, նպատակ ունենալով պետության մեջ դարձյալ ստանձնել այն դերակատարումը, որ ունեցել է սկզբնական շրջանում: Անշուշտ, յուրաքանչյուր ուժ ունի վերածննդի քաղաքական իրավունք, բայց կա մեծ հավանականություն, որ եթե հանրության համար ներկայում ԱԺՄ անցյալից հետաքրքիր լինի ինչ որ դրվագ, ապա թերեւս 2007 թվականին  Սերժ Սարգսյանի եւ Վազգեն Մանուկյանի հեռակա բանավեճը:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am