Էս ատելության մթնոլորտը շարունակվելու է այնքան, մինչև ժողովուրդն ասի՝ հասկացանք՝ ասֆալտին փռեցիք, բա հետո՞… Ռուբիկ Հակոբյան (video)

«Ազատ միտք և ազատ խոսք» հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «Արտահերթ ընտրությունների ազդեցությունը Հայաստանի քաղաքական կյանքի վրա» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ ընտրությունների անցկացման ժամկետներին և ընտրությունների անցկացման ձևաչափին․ «Ասում են՝ այս ընտրությունները չեն կեղծվելու։ Ի՞նչ ասել է՝ ընտրություններ կեղծել։ Արդյոք ընտրություններ կեղծելը միայն նշանակում է կաշառել, նկուղներում ծեծել ու լցոնել։ Դա մի մասն է։ Իսկ ո՞վ է ասում, որ ժամկետ ու պայման խախտելը, ընտրակեղծարարություն չէ։ Ո՞վ է ասում, որ եթե սկզբում հայտարարում ես մայիս, հետո փոխում ժամկետը, այսինքն խաղի կանոն ես փոխում, դա միտված չէ ընտրությունների իրական արդյունքները կեղծելուն։ Իսկ ո՞վ է ասում, որ վարչական ռեսուրսի կենտրոնացումը մեկ անձի ձեռքում, չի նշանակում նախապատրաստվել կեղծել ընտրությունը։ Այո կաշառք ու լցոնումներ չեն լինելու, սակայն կեղծելու հնարավորություն տեսնում եմ հենց այս վարչական ռեսուրսների կուտակման, քաղաքական դաշտն ամբողջությամբ լուծարելու և ընտրական պրոցեսների կազմակերպումը բաժանելու ընդամենը երեք ամսվա կենսագրություն ունեցող կուսակցության գրասենյակների միջև»։ ԱԺ նախկին պատգամավորի դիտարկմամբ՝ հեղափոխական էյֆորիան այս ընտրությունների արդյունքում դառնալու է խմբակցություն Ազգային Ժողովում, որը ծրագրային լուրջ քաղաքական ուժի չի վերածվելու․ «Հեղափոխական էյֆորիային հակացուցված է բանական խոսքն ու միտքը, նա ջախջախում, սպանում է որևէ բանական միտք, եթե փորձում ես գնալ զրույցի, քննարկել ինչ-որ բան։Այս ընտրություններում, ցավոք, հաղթելու է մթնոլորտը»։ Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ նաև Հայաստանի կողմից տարվող ներկա արտաքին քաղաքականությանը՝ ընդգծելով, որ եթե ներքին քաղաքական սխալները հնարավոր է որևէ կերպ ուղղել, ապա արտաքին քաղաքականության սխալները ճակատագրական կարող են դառնալ։ «Այսօր մենք կորցրել ենք մեր բարեկամներին, փոխարենը՝ չենք շահել գոնե չոզոք մի պետության համակրանք։ Ուժեղի մոտ հնարավոր չէ աչք-ունքով խոսել․ նրանք իրավունքի ուժով չեն առաջնորդվում, այլ ուժի իրավունքով։ Գերտերություններն այսօր «կամ-կամ»-ի առջև են կանգնեցրել մեզ, նրանք մերժել են «և՛-և՛»-ի հնարավորությունը։ Այս առումով մեր երկրի վիճակը խիստ ծանր է»,- պարզաբանեց Աժ նախկին պատգամավորը՝ հեգնանքով նկատելով, որ արտաքին քաղաքականության ոլորտում մեր ԱԳ նախարարը միայն հասցնում է խմբագրել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Մանրամասները՝ տեսանյութում.

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am