Ո՞վ է պահանջելու իշխանություններից հաշվել Հայաստան երկրին հասցված վնասի չափը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Մոսկվայում Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: ITAR-TASS գործակալության տվյալներով, օրակարգային հիմնական թեմաներն եղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաջիկա գագաթաժողովը և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումը: Վաղը Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովն է կայանալու: Իսկ պաշտոնական Երևանը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է տեղեկությունը, թե կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում մտադիր է առաջադրել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: 1999-2000 թվականների ընթացքում Հայաստանի ռազմական գերատեսչությունը ղեկավարած Հարությունյանի թեկնածության մասին ոչ պաշտոնական լուրերը շրջանառվում են արդեն մի քանի օր: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը երեկ «Ազատությանը» միայն փոխանցել է, թե պաշտոնապես չի կարող հաստատել այդ տեղեկությունը․ - «Տեղյակ եմ, որ նման տեղեկատվություն է շրջանառվում, բայց այս պահին դեռ պաշտոնապես չեմ կարող հաստատել այն»: Այս թեմայի շուրջ այսօր Ազգային ժողովում փոքր-ինչ ավելի է խոսել փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը: Հարցին, թե արդյոք հաստատում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի թեկնածուն Վաղարշակ Հարությունյանն է, դիվանագետը պատասխանել է․ «Ես չեմ կարող որևէ բան հաստատել կամ հերքել այս առումով: Նշեցի, որ խնդիրները քննարկվում են, տեղի են ունենում խորհրդակցություններ: Հայաստանի համար շատ էական է ՀԱՊԿ գործունեության անընդհատությունը և այդ կազմակերպության հեղինակությունը»: Նազարյանն ակնկալում է, որ Աստանայում նոյեմբերի 8-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքում հստակություն կառաջանա․ - «Գիտեք, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկվում է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից՝ Արտաքին գործերի նախարարների խորհրդի ներկայացմամբ կամ առաջարկությամբ: Գլխավոր քարտուղարի փոփոխման հարցը որևէ կերպ կարգավորված չէ: Դրա մասին այստեղ արդեն խոսել է արտգործնախարարը: Եվ հենց դրան են ուղղված այն խորհրդակցությունները, որոնք այս պահին ընթանում են: Ես չէի ցանկանա կանխատեսել ամսի 8-ի քննարկումները․ դրանք, ինչպես գիտեք, փակ են»: ՀԱՊԿ կանոնադրության 17-րդ հոդվածի համաձայն, դաշինքնի գլխավոր քարտուղարը պաշտոնավարում է երեք տարի: Հաշվի առնելով, որ Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովը պաշտոնավարում էր 2017թ. ապրիլի 14-ից, ենթադրվում է, որ մինչև 2020թ. ապրիլը պաշտոնական Երևանը ներկայացնող անձը պետք է զբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը այս հարցի առնչությամբ նշել է․ «Եկեք երկու օր սպասենք: Որովհետև կարող են լինել որոշակի քաղաքական պայմանավորվածություններ, որոնց վերաբերյալ ես ուղղակի տեղյակ չեմ: Իմ սկզբունքային մոտեցումը նա է, որ Հայաստանը պետք է շարունակի իր պաշտոնավարումը»: Մինչդեռ ռուսաստանյան լրատվամիջոցների համաձայն, ներկայում կազմակերպությունում քննարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման հարցը: Մասնավորապես օրերս, մոսկովյան Коммерсант-ը, հղում կատարելով դաշինքի անդամ երեք երկրներում դիվանագիտական իր աղբյուրներին, հայտնեց, որ դաշինքում քննարկվում է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը և որ, ամենայն հավանականությամբ, Զասն է զբաղեցնելու կազմակերպության գլխավոր քարտուղարի աթոռը: Սակայն հարցն իր վերջնական լուծումը կստանա Աստանայում այս նոյեմբերի 8-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ: ՀԱՊԿ քարտուղարության մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը նախօրերին պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում քննարկվում է Ստանիսլավ Զասի թեկնածությունը, միայն պատասխանել է, թե կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը «հավանաբար կքննարկվի ՀԱՊԿ նոյեմբերի 8-ի գագաթնաժողովի ընթացքում»: Նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովը ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը հանձնարարվել է գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին: Յուրի Խաչատուրովին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով: Նա դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել և օգոստոսի սկզբից Մոսկվայում շարունակում էր կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները: Մեղադրանքի առաջադրումից հետո Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: Վաղը ՀԱՊԿ-ականները կպատասխանեն Հայաստանի իշխանությանը, թե ինչպես են ընդունել Փաշինյանի հասցրած «թիկունքից հարվածը»՝ ՀԱՊԿ-ը հեղինակությանը: Ակնհայտ է, որ Լուկաշենկոն հարմար առիթի էր սպասում և այժմ ամեն ինչ անելու է Բելառուսի թեկնածուին առաջ մղելու համար: Խաչատուրովի շուրջ աղմուկից հետո նա առաջին արձագանքողն էր՝ «բա որ ասում էի ՀՀ ներկայացուցիչ չընտրենք» բացատրությամբ... Եթե վաղը ՀԱՊԿ-ում այլ երկրի ներկայացուցիչ գլխավոր քարտուղար ընտրվի, մենք ի՞նչ ենք շահելու այս ամենից: Հայաստանի իշխանությունը չէ՞ր կարող ավելի նուրբ գտնվել, հաշվարկեր իրավիճակն ավելի զգույշ: Այս մասին բազմիցս է ասվել. մի՞թե հնարավոր չէր Խաչատուրովին որևէ այլ պատճառաբանությամբ հետ կանչել, որից հետո միայն Մարտի 1-ի գործը առաջ մղել... Վաղուց ժամանակն է, որպեսզի մեր իշխանությունները արտաքին քաղաքական հարցերում ավելի լուրջ ու զգույշ քաղաքականություն վարեն՝ հաշվարկելով Հայաստան պետության շահը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am