Լոս Անջելեսում հրաձգության հետևանքով 12 մարդ է զոհվել

Լոս Անջելեսի Թաուզնդ Օքս արվարձանում զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել բարերից մեկում: Դեպքի հետևանքով 12 մարդ է զոհվել, ներառյալ ոստիկանության սպան, հաղորդում է NBC-ը: Անհայտ զինված անձը ներխուժել է Borderline Bar and Grill ու 30 կրակոց արձակել, որից հետո թաքնվել է: