Հայտնի է` ով կգլխավորի «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը

Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այս մասին տեղեկացրին «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: