Դեկտեմբերի 9-ից հետո հայտնի կլինեն նաև մյուս «քցվողները»

Դեկտեմբերյան արտահերթ ընտրությունները կանցնեն «դուխով»: «Գըմփ-գըմփ-հո՛ւ»-երի պակաս չի լինելու: Արդյունքները նախապես հայտնի են: Հայտնի են հաղթողները, հայտնի են պարտվողները,հայտնի են նախնական «քցվածները»,դեկտեմբերի 9-ից հետո հայտնի կլինեն նաև մյուս «քցվողները»: Մի հարց է միայն անհայտ մնացել: Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել, որ ընտրություններին պետք է մասնակցել ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով, այլ «Իմ քայլը» դաշինքով: Միգուցե պատճառն այն է, որ ՔՊԿ-ում ֆորմալ ղեկավարը ոչ թե ինքն է, այլ Սասուն Միքայելյա՞նը: Կամ միգուցե պատճառն այն է, որ «Իմ քայլը», ժողովրդական լեզվով ասած, «ղսմաթով» է և հաջողությո՞ւն է բերել Նիկոլին: Մի խոսքով, դժվար է ասել, թե ինչու է դաշինքով ուզում մասնակցել Փաշինյանը: Նրա այդ ցանկության համար գտնվել է հանրության լայն շրջանակներին (99,99 տոկոսին) անհայտ մի կուսակցություն, որի անունը «Առաքելություն» է: Ահա այդ կուսակցության հետ է դաշինք կազմում ՔՊԿ-ն, որպեսզի դառնա «Իմ քայլը»: Այսինքն՝ «Առաքելություն» կուսակցության առաքելությունը «Իմ քայլը» դաշինքի ձևավորման համար կուսակցական երկրորդ կնիքապահովելն է, որպեսզի դաշինքներին ներկայացվող օրենսդրական ֆորմալ պահանջը բավարարվի: ՀՀ հպարտ քաղաքացիները, բնականաբար, չեն էլ իմանալու, որ իրենք ձայնը տալիս են մի դաշինքի, որի մաս է կազմում մի կուսակցություն, որին չեն ճանաչում անգամ Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուները: Բայց դա կարևոր չէ: Կարևորն այն է, որ «Առաքելությունն»իր առաքելությունը կատարում է: Այդ կնիք-կուսակցությունը ապահովում է, որպեսզի քվեաթերթիկում գրվի «Իմ քայլը», այսինքն՝ որպեսզի գրվի Նիկոլ Փաշինյանի հորինած ոտանավորի (այն ՀՀ հիմնի բառերի վերածվելու հսկայական պոտենցիալ ունի) կամ հեղափոխական երգի բառերի վերնագիրը: Դե իսկ վերնագիրը արդեն հուշում է, թե ում պետք է ընտրել: Դե՛, Նիկոլ Փաշինյանին, էլի՛: «Գըմփ-գըմփ-հո՛ւ»: Կորյուն Մանուկյան 7or.am

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am