Պարզվել է Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի վարորդների և 5 վիրավորների ինքնությունը. նրանցից մեկը Օպերային թատրոնի բալետի արտիստ է

SHAMSHYAN.com-ը նոյեմբերի 6-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասին, ինչի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից կատարված աշխատանքների արդյունքում պարզվել է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Mercedes-ը վարել է Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակիչ՝ 21-ամյա Հովիկ Սարգսյանը, Opel-ը վարել է 51-ամյա Էդգար Բաղդասարյանը։ Վթարի հետևանքով վարորդներից Է. Բաղդասարյանը, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչներ, 32-ամյա Սարգիս Մարգարյանը, 2 տարեկան Աշոտ Մարգարյանը, 24-ամյա Վահագն Մարգարյանը և 23-ամյա Վարսենիկ Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Մեր գործընկեր News.am լրատվամիջոցից տեղեկանում ենք, որ վիրավորներից Վահագն Մարգարյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ է։ Բալետային թատերախմբի տնօրեն Արմեն Գրիգորյանը News.am-ի թղթակցին հայտնել է, որ Վ. Մարգարյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ինչպես ավելի վաղ դպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 6-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում: Ժամը 20:00-ի սահմաններում բախվել էին Mercedes մակնիշի 35 PC 192 համարանիշի և Opel մակնիշի 35 ՕV 515 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից մեկը 2 տարեկան է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Եղվարդի ոստիկանապետ Դավիթ Գրիգորյանն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանը: Դեպքի վայր էին ժամանել նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարեել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, սակայն քանի որ հիվանդանոցից տեղեկություններ էր ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ վիրավորներից երկուսը գտնվում են ծանր վիճակում, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի հանձնարարականով դեպքի վայր էին ժամանել նույն քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am