Գառնիկը ճիշտ էր, Ասյան սխալվեց (տեսանյութ)

Երբ կապույտ և այլ գույնի մազերով հայտնի Ասյա Խաչատրյանը Երևանում պատմում էր Ղարաբաղում իր հետ տեղի ունեցածը, ակնհայտ էր, որ նրա խոսքում կար հայաստանցի-ղարաբաղցի հակադրության կոդ: Հարցն այն չէ, որ Ասյան սուտ բաներ էր պատմում Ղարաբաղի ոստիկանությունում իր հետ տեղի ունեցածի մասին: Ամենայն հավանականությամբ կապույտ մազավորը ճիշտ է ասել, բայց հարցն այն է, որ նա այդ ամենը պատմում էր հակաղարաբաղցիական տրամադրություններ առաջացնող ձևակերպումներով: Հակաղարաբաղցիականությունը և հայաստանցիների մոտ Ղարաբաղի հանդեպ հակակրանք առաջացնելու ցանկությունը, ինչպես ասում են, կարմիր թելով անցնում էր նրա խոսքերում: Այն օրերին ֆեյսբուքահայությունը բուռն ձևով արձագանքեց Ասյայի պատմածներին: Գրեթե բոլորը «ասուժդամս» էին անում Ղարաբաղի ոստիկաններին և «ադաբրյամս» էին անում Ասյային: Միայն քչերն էին արձանագրում, որ սույն աղջիկը էպատաժային բաներ է անում, որոնք այլ նպատակով են օգտագործվելու: Աղջիկն ամենայն հավանականությամբ կարող էր և չիմանալ իր արածների բուն նպատակը: Հայաստանում Ղարաբաղի ներկայացուցչության ղեկավար Գառնիկ Իսագուլյանն այն քչերից էր, ով այդ օրերին ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ Ասյայի գործողություններում տեսնում է Բաքվի հետքն ու հետևաբար այդ աղջկա արածների և ասածների նպատակը լրիվ այլ է: Իսագուլյանի պնդում էր, որ ադրբեջանցիներն աշխատել են այդ աղջկա հետ, սակայն ցավոք ինքը այս պահին չի կարող ապացույցներ ներկայացնել, բայց հաստատ կարող է ասել, որ կա համապատասխան օպերատիվ ինֆորմացիա: Իսագուլյանին դատափետեցին, թե իբր նա ԿԳԲ-շնիկական հակաքարոզ է տանում խեղճ աղջկա դեմ և փորձում է Ղարաբաղի իշխանություններին պաշտպանել: Հայաստանում Ղարաբաղի ներկայացուցչության շենքի դիմաց նույնիսկ հավաք կազմակերպվեց՝ ի պաշտպանություն Ասյայի: Վերջին օրերին Ասյայի մասնակցությամբ տեղի ուենցած «ադրբեջանցի ընկեր» ակցիան եկավ ապացուցելու, որ, մոդայիկ դարձած ձևակերպմամբ, Գառնիկը ճիշտ էր, իսկ մյուսները սխալվեցին: Հայաստանում «խաղաղասիրական» քարոզը ոչ միայն բարձր կարգավիճակ ունեցող կանանց, այլ նաև «առաջադեմ» աչոնիկների միջոցով է տարվում: Առջևում Ղարաբաղի հարցով լրջագույն գործընթացներ են սպասվում և ադրբեջանցիներին սիրող ասյաները ակտիվորեն մեյդան են հանվել: Ասյաները կարող է չիմանան էլ, որ իրենք օգտագործվող քարոզչագործիքներ են, բայց դրանից նրանց «խաղաղասիրական» առաքելությունը նվազ մտահոգիչ չի դառնում: Հայկ Ուսունց 7or.am

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am