Պաշտպանության փոխնախարարը մանրամասներ է հայտնում ԶՈւ «ԿամԱԶ»-ի վթարից

Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին Զինված ուժերին պատկանող «ԿամԱԶ» ավտոմեքենայի վթարի դեպքով ծառայողական քննությանը զուգահեռ ընթանում է նախաքննություն, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ նշելով, որ այս առումով սխալ կլինի նախնական վարկածներ ասելը։ «Եղել են բացթողումներ պատասխանատուների կողմից:Իրոք, եղել են բացթողումներ պատասխանատուների կողմից։ Տարբեր կոչումներ ունեցող զինծառայողների կողմից եղել են բացթողումներ։ Հիմա հատուկ հանձնախումն աշխատում է դրա ուղղությամբ, ներգրավված են բոլոր ուժերը, որպեսզի նման աննախադեպ իրադարձություն այլևս երբեք տեղի չունենա։ Այսինքն, եղել են նաև որոշակի տեխնիկական կանոնների խախտումներ, հնարավոր է, որ որշակի անսարքություններ էլ ի հայտ գան», - ասաց Գաբրիել Բալայանը։