Նիկոլ Փաշինյանը նշանակումներ է կատարել

ՀՀ վարչապետի պոշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշանակումներ կատարելու մասին որոշումներ է ստորագրել: Մասնավորապես, Փաշինյանի որոշման համաձայն՝ Տիգրան Գաբրիելյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ: Վարչապետի պաշտոնակատարի մեկ այլ որոշմամբ՝ Սամվել Ռուբենյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնում: