Առաջարկ. նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան 26, վարչապետինը՝ Կառավարության տուն

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց,ըստ որի ՀՀ նախագահի և վարչապետի նստավայրերը կտեղափոխվեն : «Կառավարությունն առաջարկում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարել փոփոխություն և Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի, 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան, 26, իսկ վարչապետի նստավայրը Բաղրամյան, 26 հասցեից տեղափոխել Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն»,- ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: