Բրավո՜, տիկնայք

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում պարզաբանում է ներկայացրել xopan.am կայքի վերաբերյալ: Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ օրերս խորհդրարանում այս հարցը բարձրացրել էր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ դժգոհելով, որ ՀՀ քաղաքացիների բջջային հեռախոսներին xopan.am-ի գործարկման վերաբերյալ հաղորդագրություններ են ուղարկվել: Պատգամավորն այցելել էր այդ կայք ու տեսել, որ դրանում առաջարկվում է աշխատանք Ռուսասատանի տարբեր քաղաքներում: Զոհրաբյանը ցանկանում էր իմանալ՝ ո՞րտեղից և ու՞մ կողմից է կարգավորվում այս կայքի գործունեությունը, դրա վերաբերյալ օպերատորների կողմից հաղորդագրությունների տարածումը և առհասարակ ո՞վ է աշխատանք առաջարկող այդ գործատուն: Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Սա ի՞նչ է, պետական մակարդակով խրախուսվող արտագա՞ղթ, թե՞ անփութություն»: Տեղում պարզ դարձավ, որ Արփինե Հովհաննիսյանն էլ է ստացել այդ հաղորդագրությունը. «Պակաս զարմացած չեմ, քան դուք», նույն անհանգստացած դեմքի արտահայտությամբ Զոհրաբյանի մտահոգությունները կիսեց նա՝ վստահեցնելով, որ կուսումնասիրի խնդիրը: Եւ ահա, ուսումնասիրելուց հետո նա իրազեկում է, որ հեռախոսահամարներին նմանատիպ հաղորդագրություն ուղարկելը իրավաչափ չէ: «Չպահանջված գովազդային հաղորդագրությունների խնդիրը մինչ այս էլ գտնվել է ՀՀ արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, և Ազգային Ժողովում այս խնդրի մասին բարձրաձայնած պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը ևս մեկ առիթ էր, որպեսզի ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ուսումնասիրի xopan.am-ից բջջային հեռախոսահամարներին ստացված հաղորդագրության իրավաչափությունն ու դրա վերաբերյալ ներկայացնի իր խորհրդատվական որոշումը: Նշեմ, որ տվյալ դեպքում խոսքը գնում է «ուղղակի մարքեթինգի» մասին: Հաշվի առնելով, որ անցանկալի գովազդային հաղորդագրություններ փոխանցելը միջամտություն է մարդու անձնական կյանքին և որ ցանկացած դեպքում մարդու անձնական տվյալները, այդ թվում՝ անձնական հեռախոսահամարը, պետք է օգտագործվեն բացառապես անձի համաձայնությամբ կամ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքում՝ ակնհայտ է դառնում, որ տվյալ պարագայում խախտվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: Չնայած այս դեպքում հաղորդագրությունն ուղարկվել էր մարքեթինգ իրականացնող մասնավոր կազմակերպության կողմից, այնուամենայնիվ, նման դեպքերը բացառելու գործում շատ եմ կարևորում կապի ծառայություն մատուցող օպերատորների դերը և ակնկալում, որ էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցող բոլոր կազմակերպությունները (կամ օպերատորները) կձեռնարկեն անհրաժեշտ և առավելագույն կազմակերպչական, տեխնիկական (ծրագրային) միջոցներ՝ կանխելու համար առանց իրենց բաժանորդների համաձայնության այլ անձանց կողմից ուղղակի մարքեթինգի նպատակով բաժանորդների անձնական տվյալների օգտագործումը և որ էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու վերաբերյալ բաժանորդների հետ կնքվող պայմանագրերում կնախատեսեն ուղղակի մարքեթինգի նպատակով բաժանորդի անձնական տվյալներն, այդ թվում՝ հեռախոսահամարն օգտագործելու վերաբերյալ դրույթներ: Այլապես, վերջիվերջո խնդիր է առաջանալու օպերատորի և հաճախորդի միջև»։ Դե, ինչ, անկեծորեն եկեք ծափահարենք երկու հայրենասեր տիկնանց ազգանվեր գործի համար, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ, փաստորեն, արտագաղթը կասեցնելու առաջին քարը դրվեց: Արտագաղթի կասեցման դժվարին գործը չէր հաջողվում հայրենի իշխանություններին,  այնինչ երկու տիկնանց շնորհիվ, հաշված օրերի ընթացքում,  «գլուխ բերվեց»:Էլ, այսքանից հետո ի՜նչ նախագահի հանձնարարություն, արտագաղթը կանխելու ռազմավարություն, ի՜նչ վարչապետի հանձնարարական, մի տիկնոջ մտահոգություն, մյուսի՝ հետեւողականություն եւ ազգը փրկված է ու կարելի է մինչեւ անգամ Ազգային անվտանգության ծառայությունը լուծարել՝ տիկնանց թախանձագին խնդրելով միայն շարունակել սկսած սուրբ գործը, այսուհետ համատեղ պայքար մղել, ասենք, իշխանության դեմ, որի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանն այսօր գրեթե դատարկվել է, կամ ընդդիմադիրների գործունեության, որոնցից հուսալքվածների մի մասն էլ են գաղթի ճանապարհը բռնել, կամ էլ գոնե աչք գցել ամբողջ քաղաքում փակցված հայտարարություններին, որոնք առաջարկում են ընտանիքներով մարդկանց տեղափոխել Ռուսաստան, թե չէ նման ազգանվեր գործը կիսատ թողելը հերթական կաթիլն է արտագաղթի խրախուսման համար: Անի Սահակյան

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am