Սիրիական պատերազմի արդյունքում
Սիրիայում ընթացող պատերազմի արդյունքում Դամասկոսի և Թեհրանի միջև հարաբերություններն ամրապնդվել են՝ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Դամասկոսում Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիի հետ հանդիպման ժամանակ Ասադը բարձր է գնահատել Իրանի կողմից սիրիացի ժողովրդին ցուցաբերված աջակցությունը։ «Սիրիայում ներկայիս պատերազմի արդյունքում ամրապնդվել են Դամասկոսի և Թեհրանի միջև բարեկամական հարաբերությունները, և երկու եղբայր ժողովուրդները կանգնել են միմյանց կողքին»,- ասել է Ասադը։
