Չորսն էլ 20 տարեկան էին։ Չորսից մեկը Հրանտ Գասպարյանն էր՝ Երևանից, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ: Ֆեյսբուքյան իմ ընկերների մեջ Հրանտ Գասպարյան անուն- ազգանունով զինվոր կար։ Երբ հայտնի դարձան զինվորների ինքնությունները, ներքին մի կասկածով գրեցի․ «Հրանտ ջան քեզ ոչինչ չի՞ եղել»։ Մտածեցի՝ գուցե նա չէ։ Սպասում էի, բայց պատասխան չկար։ Գրեցի նրա ընկերներից մեկին՝ Հրա՞նտն է․․․
Այո Հրանտն է։ Ֆեյսբուքյան էջում վերջին գրառումը մորն էր ուղղված․
Մամ ջան դուռդ բաց, որդիներդ քեզ կարոտած հեռվից գալիս են տուն (լատինատառ)
Նկարի վրա մակագրություն կար․ ախպերս ու ես։
Սլայդում՝ նկարներ
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը և ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը և Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:
hraparak.am
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը