Անտեսված դրվագ՝ գաղտնալսումից. ԳՇ ներկայիս պետի՞ն էին ուզում «մի բան անել» ԱԱԾ և ՀՔԾ պետերը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 11-ին, երբ հանրայնացվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը, զրույցի վերջում ուշագրավ մի դրվագ կա, որը դուրս մնաց ուշադրությունից: ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Իսկ էն բանին էլ մի բան արեք, էլի… էն Խաչատուրովի տեղակալին: ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Հա, էն որ ասի՞ր: ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա… ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Ցավդ տանեմ, մի հատ հասկանամ, էլի… ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա, տեղակալն ա օպերատիվ գծով: ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Լավ, մի հատ հասկանամ, կխոսանք, ընգեր: Այդպես էլ նախաքննական մարմնի ղեկավարները մինչ օրս չեն մանրամասնել, թե ով էր մարտյան իրադարձությունների ժամանակ ԳՇ օպերատիվ գծով տեղակալը, և, առհասարակ, ինչ էին ցանկանում անել նրա հետ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից փորձեց հստակեցնել, թե, ի վերջո, ո՞վ է եղել 2008 թվականին Գլխավոր շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալը, ի՞նչ է արվել այդ ուղղությամբ, կանչվե՞լ է արդյոք հարցաքննության, մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ հիմքով: Սակայն ՀՔԾ-ից պատասխանեցին, որ նախաքննական գաղտնիք է՝ նույնիսկ չասելով, թե ում նկատի ունեին գաղտնալսված պաշտոնյաները իրենց խոսքում: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Յուրի Խաչատուրովի տեղակալների կենսագրությունները, նկատեց, որ 2008 թվականին (մարտի 1-ի օրերին) ԳՇ օպերատիվ գծով տեղակալ չի եղել, այլ եղել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչություն: Եվ օպերատիվ գծով վարչության պետը եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայիս պետ Արտակ Դավթյանը: Չի բացառվում, որ Արտակ Դավթյանին նկատի ունեն գաղտնալսված պաշտոնյաները: Արդյոք հենց նա՞ է եղել մարտյան արյունալի իրադարձությունների կիզակետում»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am