Կոտայքի մարզպետը և Սասուն Միքայելյանը ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն Կոտայքի մարզում: «Ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու եմ Կոտայքի մարզի թիվ 10 ընտրատարածքում: Սասուն Միքայելյանը նույնպես առաջադրվելու է: Երկուսիս վերաբերյալ արդեն քաղաքական որոշում կա»,- ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Մարզպետի խոսքով՝ ինքը մրցունակ թեկնածու կլինի իր ընտրատարածքում:
