Երկուսին «պաշտպանելու» խաբկանքը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտի 24-ին և լույս 25-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց: Ըստ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության` շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (22 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ): Սահմաններին լարվածությունը պահպանելու Ադրբեջանի հետևողական քաղաքականությունն այլևս անհերքելի փաստ է: Ակնհայտ է նաև, որ ղարաբաղյան բանակցային գործընթացը փակուղու մեջ է հայտնվել` Ադրբեջանի ջանքերի շնորհիվ: Ինչ-որ բան պետք է փոխվի կարգավորման գործընթացում: Որտեղից է պետք սկսել` պետք է որոշեն միջնորդները: Նրանք ոչ թե առանձին, այլ միասին պետք է աշխատեն կողմերի հետ, ներկայացված պահանջների, առաջարկների վերաբերյալ գործընթացներին միասնաբար հետևեն: Հակառակ դեպքում մնում են ուղիներ, որոնք Բաքուն օգտագործում է կարգավորման գործընթացն անընդհատ նույն շրջապտույտի մեջ պահելով: Ռուսաստանը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հավասարապես ցանկանում է այնպիսի բարդ խնդրի լուծում, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է՝ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Մեր նպատակների իսկությունն ապացուցված է։ Մենք ոչ թե հավասարապես մյուս համանախագահների, այլ հավասարապես ադրբեջանական և հայկական կողմերի ցանկանում ենք այդ շատ բարդ իրավիճակի կարգավորում»։ Զախարովայի խոսքով՝ Մոսկվան ցանկանում է, որպեսզի այդ խնդիրը դուրս գա օրակարգից, և հակամարտությունը լուծվի միջազգային իրավունքի հիման վրա։ Պաշտոնական Մոսկվայի վերոնշյալ հայտարարությունն արդեն իսկ վկայում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներսում Ղարաբաղյան խնդրի նկատմամբ տարբեր դիրքորոշումների մասին: Եթե Ռուսաստանը հայտարարում է, «մենք ոչ թե հավասարապես մյուս համանախագահների, այլ հավասարապես ադրբեջանական և հայկական կողմերի ցանկանում ենք», ապա պարզ է բոլորին, որ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր խիստ տարբեր դիրքորոշումներ ունեն Ղարաբաղյան խնդրում: Ի՞նչ է ստացվում, Մոսկվան կողմ է և՛ Երևանի, և՛ Բաքվի դիրքորոշմա՞նը... Օրինակ, Հայաստանը ընդունել է միջնորդների` սահմանային միջադեպերի ուսումնասիրման մեխանիզմների կիրառման առաջարկը, իսկ Բաքուն` ոչ: Ինչպե՞ս է հիմա Մոսկվան պաշտպանում երկուսի դիրքորոշումը, եթե դրանք հակադիր են: Հենց այստեղ է խնդիրը: Եթե միջնորդ երկրներն իրենց ներկայացրած առաջարկների վերաբերյալ միասնական կերպով չեն կարողանում օրինակ Բաքվից պատասխան ստանալ, նշանակում է միջնորդներից մեկը պաշտպանում է Բաքվի մերժողական քաղաքականությունը: Թամար Բագրատունի

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am