Սերժ Սարգսյանը որոշել է՝ ով որտեղ կառաջադրվի
ՀՀԿ-ում բաժանել են տարածքները, թե ով, որ ընտրատարածքում պետք է առաջադրվի: Եկել են այն հայտարարի, որ ռեյտինգային ընտրակարգով պետք է առաջադրվեն նույնիսկ կուսակցության առաջին հնգյակի ներկայացուցիչները: Միայն Արփինե Հովհաննիսյանն է արմատական տրամադրված եւ չի ուզում գնալ այդ տարբերակով, իսկ Վիգեն Սարգսյանը, որը կգլխավորի ընտրացուցակը, ամենայն հավանականությամբ կառաջադրվի Արաբկիրում, Արման Սահակյանը՝ Աջափնյակում, Շարմազանովն ու Վահրամ Բաղդասարյանը՝ Լոռու մարզում, Մարգարիտ Եսայանը՝ Դավիթաշենում, Աշոտյանը՝ Էրեբունիում: Ամենայն հավանականությամբ շտաբը կղեկավարի Գալուստ Սահակյանի որդին՝ Արմանը:
