«Ինձ հրավեր ուղարկվել է Կառավարությունից». Գեղամ Գևորգյան

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, որը նախկինում ղեկավարում էր Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը, որը 35 հազար դոլար էր տրամադրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ չրի արտադրությամբ զբաղվող ՍՊԸ-ին, լրագրողների հետ զրույցում նշել է, որ հիմնադրամի տնօրենը չէր կարող որևէ մեկին գրանտ տալ կամ չտալ: Գործընթացը սկսվել է փետրվարից, երբ Տիգրան Ավինյանը դեռևս կառավարության անդամ չէր: Նրա խոսքով` գրանտի տրամադրման պահը համընկել է պարոն փոխվարչապետի նշանակման հետ: Լրագրողների դիտարկմանը՝ կասկածներ կան, որ Տիգրան Ավինյանն է Ձեր թեկնածությունն առաջադրել գյուղնախարարի պաշտոնում, ասել է. «Ինձ հրավեր ուղարկվել է Կառավարությունից: Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, ինչպես պարոն Ավինյանի, այնպես էլ Կառավարության մյուս անդամների հետ ունեմ գործնական հարաբերություններ»: